Monday, 06 05 2024
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Time-ը կազմել է Ուիթնի Հյուսթոնի լավագույն երգերի թոփ-տասնյակը

Ամերիկյան Time ամենշաբաթյա ամսագիրը իր կայքում հրապարակել է Ուիթնի Հյուսթոնի ամենահայտնի երգերը: TOP-10-ը գլխավորում է «Թիկնապահը» ֆիլմի հիթ դարձած` I Will Always Love You հայտնի երգը:

TOP-10-ի մեջ են նաև Waiting to Exhale ֆիլմից Exhale (Shoop Shoop) հիթը, ինչպես նաև սինգլներ, որոնք երգչուհուն աշխարհահռչակ դարձրին. ռոմանտիկ բալլադ`Saving All My Love For You, պարային` How Will I Know, ինչը երգչուհուն ներկայացրեց MTV-ի լսարանի առջև, և Greatest Love of All-ը:

Հիշեցնենք, որ Saving All My Love For You երգի համար «Լավագույն փոփ-կատարող» անվանակարգում Հյուսթոնը ստացել է իր առաջին Grammy մրցանակը, ինչպես նաև պարգևներ Emmy, American Music Awards և MTV Video Music Awards մրցանակաբաշխություններում:

Հյուսթոնի երկրորդ ալբոմից (1987 թվական) I Wanna Dance With Somebody (Who loves me) և Didn’t We Almost Have It All-ը առաջին տեղերն էին գրավել Billboard Hot 100-ում: Այս ալբոմի 7 իրար հաջորդող երգերը Hot 100-ում դարձել էին թիվ մեկ հիթերը` ետևում թողնելով Բիթլզի և Bee Gees-ի ռեկորդները:

Ուիթնին Ամերիկայում 9 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ: I wanna dance with somebody երգի համար Հյուսթոնը ստացել է իր երկրորդ Grammy-ն:

I’m Your Baby Tonight երգը երրորդ ալբոմի անվանումն էր, որը թողարկվեց 1990 թվականին: Ալբոմը երրորդ տեղը գրավեց Billboard 200-ում և ԱՄՆ-ում ստացավ քառակի պլատինե սետիֆիկատ: Ամբողջ աշխարհում վաճառվել էր ավելի քան 10 միլիոն օրինակ: Չնայած այս ալբոմը կոմերցիոն տեսակետից զիջում էր նախկին երկու ալբոմներին, սակայն այն արժանացավ քննադատների գովասանքին: Ռոլինգ Սթոնը այն անվանել է Հյուսթոնի լավագույն ալբոմը:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգչուհին մահացել է շաբաթ օրը, 48 տարեկանում, Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Մահվան պատճառը դեռևս անհայտ է. ոստիկանները բացառում են սպանության վարկածը:

Ինչպես հաղորդում է newsru.com-ը, Ուիթնի Հյուսթոնին անգիտակից վիճակում գտել է նրա թիկնապահը: Շտապօգնության բժիշկների` նրան փրկելու փորձերը ապարդյուն են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում