Saturday, 01 06 2024
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետը չի համարձակվում թշնամու անունը տալ. քայլերի պատրաստ չեն, միայն գրգռում են «վիրավոր արջին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
Բաքուն «զգաստանում է» Պուտինից
12:45
Նավթի գներ․ 31-05-24
Իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում
Միջոցներ են ձեռնարկվում առևերևույթ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ. ՔԿ
Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Երևան-Գյումրի ճանապարհին քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը մահացել է
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդակցություն
Հրդեհ Իսրայելյան փողոցում․ բնակարանում գտնվողներին բուժօգնություն է ցուցաբերվել
Կրեմլը իր իրավունքն է համարում՝ որոշելու Հրվ. Կովկասի լիդերներին. ըմբոստներին ցուցադրաբար պատժում են
Սպասվում է կարճատև անձրև
Մեր թշնամին ինքնալիկվիդացիան է. դժվարագույն հարցի առաջ ենք՝ արժանի՞ ենք պետության, թե՝ ոչ
Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»
Գուցե Մոսկվային զոհեր են պետք. չեղածը եղած ներկայացնելով՝ միջամտության նախադրյալ են ստեղծում
ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է. «Հրապարակ»
«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան». «Հրապարակ»
Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»
Ալիեւի ներկայացուցչի խոստովանությունը. Բաքուն չի ուզում խաղաղություն
Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել. «Հրապարակ»
Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է. «Հրապարակ»
Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ»
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ»
Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է նոր ճգնաժամերի մասին
Բաքուն հիմքեր է ստեղծում՝ «ճարահատյալ» հրաժարվելու խաղաղությունից
Մեկ տոննա կոկաինի գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել

2010-ին Հայաստանը վստահելի գործընկեր էր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անցնող 2010 թ. արտաքին քաղաքականության ոլորտում երկու շեշտադրում արեց. «Չնայած հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու գործընթացը հաջողությամբ չպսակվեց, այդուհանդերձ, միջազգային հանրության համար Հայաստանը հաստատեց վստահելի գործընկերոջ իր վարկանիշը, ինչը ես շատ կարևոր եմ համարում: Միջազգային տարբեր կառույցներում ներկայացնելով Հայաստանը՝ ես այս ընթացքում տեսա, թե ինչպիսի էական իմիջ ձեռք բերեց Հայաստանը միջազգային հանրության աչքում: Համաշխարհային հանրությանն ի տես թուրքական քաղաքական էլիտան հերթական անգամ ապացուցեց, որ իրենց մենթալիտետը նույնն է, ինչ եղել է 1915-ին: Այժմ միջազգային հանրությունը հասկանում է, թե ով է հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատուն, և հասկանում է, թե այս հարաբերություններում ով իրեն պահեց որպես ճիշտ և խաղի որևէ կանոն չխախտող գործընկեր»:
2010-ին արձանագրված մյուս կարևոր հանգամանքը, որ առանձնացրեց տիկին Զոհրաբյանը վերաբերում էր արտաքին խնդիրների կարգավորմանը խորհրդարանական ուժերի մասնակցությանը. «Ես միշտ ասել եմ, որ մեզ շատ է պակասում համակարգված աշխատանքը միջազգային կառույցներում: Պիտի ասեմ, որ վերջին ամիսներին այստեղ ևս զգալի բեկում նկատվեց, և պատահական չէ, որ միջազգային տարբեր կառույցներում, ինչպես, օրինակ, դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության 11-րդ նիստի ժամանակ մենք ունեցանք բավականին լուրջ համատեղ հայտարարություն, որտեղ Հայաստանի համար կարևորագույն ձևակերպումներով արձանագրված էին մեր գերակա խնդիրները: Սա ես համարում եմ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության և Բրյուսելում մեր ներկայացուցչության համատեղ ճիշտ աշխատանքի արդյունք: Մենք վերջապես հասկացանք, որ չպետք է սպասենք, թե երբ են ադրբեջանցիները մի բան ասում, որպեսզի մենք էլ պատասխանենք, այլ պիտի լինենք նախաձեռնող, քանզի վերջին շրջանում, ցավոք, ադրբեջանական նավթադոլարները ազդում են միջազգային կառույցների բանաձևերի վրա»:
Ներքաղաքական զարգացումների մասին խոսելով՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մենք դեռևս ունենք չհաղթահարված խնդիր` հասարակության մեջ առկա անջրպետը դեռևս չի վերացել. «Իհարկե, մարտի 1-ից հետո մենք էականորեն կարողացանք հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, բայց ես արդար չեմ լինի, եթե ասեմ, որ մենք ամբողջովին հաղթահարել ենք հասարակության հատվածների միջև հակազդեցության մթնոլորտը: Առջևում մենք երկու լուրջ համապետական ընտրություններ ունենք, և պիտի կարողանանք լսել միմյանց` նույնիսկ եթե համաձայն չենք դիմացինի կարծիքի հետ: Միայն փոխվստահության մթնոլորտում մենք կկարողանանք առաջ շարժվել, այլ ճանապարհ ուղղակի չունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում