Thursday, 06 06 2024
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ

Էլիտան ևս դիմավորում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանն Ամանորը դիմավորելու է Երևանում: «Ես Ամանորը պատրաստվում եմ նշել ՀՀ-ում, չեմ մեկնելու ոչ մի տեղ»,- «Առաջին լրատվականին» տեղեկացրեց նա: Իսկ Ձմեռ պապից առանձնապես ակնկալիքներ չունի: «Նվերներ ստանալով չեմ ոգևորվում: Ինչ նվերներ կպատրաստի Ձմեռ պապիկը՝ դրան էլ համաձայն կլինեմ»,- ասաց պատգամավորը:

Ամանորյա տոները ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը պատրաստվում է նշել հայրենի Ջավախքում: «Նոր տարին նշելու եմ իմ ծննդավայր Ջավախքում` ընտանիքիս հետ»,- ասաց նա: Իսկ Ձմեռ պապից նա ակնկալում է ոչ նյութական նվերներ: «Որ խաղաղություն, հանդուրժողականություն և փոխըմբռնում թևածի ՀՀ-ի վրա»,- հայտարարեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Ամանորը դիմավորելու է ավանդույթի համաձայն: «Ամեն տարի նշում եմ մեր տանը` Հայաստանում»,- ասաց նա: Իսկ Ձմեռ պապից բան չի ուզում: «Ձմեռ պապիին միշտ հեռուստացույցով եմ նայում»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն Ամանորը դիմավորելու է Ջերմուկում` Արմենիա առողջարանային համալիրում: Պարզվում է` այնտեղ Նաղդալյանների ընտանիքն Ամանորը դիմավորում է միշտ` ամեն տարի: «Ընտանիքով միշտ Նոր տարին դիմավորում ենք Ջերմուկի «Արմենիա» առողջարանում»,- ասաց նա: Իսկ Ձմեռ պապից պատգամավորը վաղուց նվերներ չի սպասում: «Միակ բանը, որ ուզում եմ` առողջություն և խաղաղություն երկրին»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանն Ամանորը դիմավորելու է կնոջ հետ հայրական տանը: Իսկ նրա երկու որդիներն այժմ ծառայում են զինված ուժերում: «Երկու տղաներս բանակ են ծառայում, ընտանիքում մնացել ենք ես ու կինս: Երկուսով ենք դիմավորելու, միայն Հայաստանում»,- ասաց նա: Իսկ Ձմեռ պապից ակնկալում է «Երկրի համար խաղաղություն, ԼՂ հարցի հայանպաստ լուծում»:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Նոր տարին դիմավորում է Երևանում, այնուհետև` մեկնում հայրենի Վանաձոր: Նա այդպես է վարվում ամեն տարի: «Ձմեռ պապիից արդեն 50 տարի է` ակնկալում եմ հանդիպում և ուզում եմ տոնածառ: Իսկ ովքեր չեն հավատում տոնածառի և Ձմեռ պապիի գոյությանը, ռոմանտիկայի հետ լուրջ պրոբլեմներ ունեն: Այս տարի Ձմեռ պապիից ակնկալում եմ, որ այս տարի էլ բնական տոնածառ կբերի ինձ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ սկսած երկու տարեկանից Ձմեռ պապից միշտ դա է ուզում:

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն Ամանորը նշելու է Ղարաբաղում` հայրենի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում` մոր և հարազատների հետ: «Ձմեռ պապիից խնդրում եմ խաղաղություն, որ պատերազմ չլինի: Ամբողջ ազգը առողջ ու երջանիկ ապրի»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը ուշագրավ նվեր է ուզում Ձմեռ պապից. «Ինձ համար` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» չքնաղ տպագրությամբ գիրք»: Բացի այդ, պատգամավորը Ձմեռ պապից նվեր է ուզում նաև իր փոքր թոռնուհու համար. «Լիքը նվերներ… փոքր թոռնուհուս համար շաաատ գեղեցիկ, Անահիտ աստվածուհուն հիշեցնող տիկնիկ»: Իսկ Նոր տարին նա դիմավորում է տանը` ընտանիքի հետ միասին: Եվ շեշտում է, որ երբեք չի խախտել այդ ավանդույթը. «Որևէ բացառություն չի եղել առ այսօր. միշտ նշել եմ մեր տանը` ընտանիքիս հետ»:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը Ամանորի օրերին մեկնելու է հայրենի Սպիտակ: Նա Նոր տարին դիմավորելու է հայրական օջախում: «Իսկ Ձմեռ պապիից ուզելու եմ, որ կեղծ ժպիտները մի փոքր անկեղծանան»,- ասաց նա: 2010թ. Սահակյանը որդի ունեցավ: Նա պատրաստվում է դստեր և նորածին որդու համար այս տարի էլ լինել Ձմեռ պապի:

ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը հետևում է ավանդույթներին և Նոր տարին դիմավորելու է տանը: «Իսկ Ձմեռ պապիին էլ առանձնապես չեմ հավատում»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այս տարի որոշել է բացառություն անել և Նոր տարին դիմավորել Հայաստանում: «Սիրում եմ միջավայրս փոխել, ամեն տարի Հայաստանից դուրս եմ մեկնում, այս տարի որոշել եմ մնալ մեծ ընտանիքիս հետ` ծնողներիս ու եղբորս ընտանիքի»,- ասաց նա:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Ամանորը դիմավորելու է հայրենի Ալավերդիում: Ավելին, այնտեղ Շարմազանովը պատրաստվում է դառնալ իրենց շենքի Ձմեռ պապը: Մեր հարցին, թե ինչ եք ուզելու Ձմեռ պապից, նա ասաց. «Ձմեռ պապիից լիքը լավ բաներ: Իմ երեխեքի, հարևանի երեխեքի Ձմեռ պապիի դերում մեր ընտանիքի անդամներից որևէ մեկն է լինում, որպես պատգամավոր պարտավոր եմ լինել: Որպես պատգամավոր ոչ բոլորին եմ կարողանում ուրախացնել, իսկ որպես Ձմեռ պապի փորձում եմ ուրախացնել»,- նշեց նա:

Թեև ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը ցանկանում է Նոր տարին դիմավորել տանը, սակայն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցության քաղաքական խորհուրդը Նոր տարին դիմավորում է միասին: « ՕԵԿ քաղաքական թիմով միշտ Նոր տարին դիմավորում ենք միասին` ընտանիքներով հավաքվում, դիմավորում ենք»,- մեկնաբանեց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Ամանորը պատրաստվում է նշել Երևանում` ընտանիքի հետ: Մեզ հետ զրույցում պարոն Սաֆարյանը չասաց, թե անձամբ իր համար ինչ է ուզելու Ձմեռ պապից: Իսկ ահա բոլորի համար ուզելու է խաղաղություն, բարեկեցություն, իղձերի իրականացում, ընտանիքի համար` առողջություն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը Ամանորըպատրաստվում է նշել Երևանում: Պատգամավորը ասաց, որ իր երեխաները փոքր են, ուստի տեղաշարժվելու առումով որոշակի դժվարություններ կան: «Այս ընթացքում աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով կտրվել եմ ընկերներից, բարեկամներից: Այս ընթացքում ընկերներիցս մի քանիսը երեխաներ ունեցան, չեմ հասցրել նրանց տեսնել: Ամանորյա տոները լավ առիթ են, որպեսզի տեսնեմ իմ ընկերներին ու բարեկամներին, և առիթը կօգտագործենք բարի թեմաներից խոսելու, ոչ թե ԱԺ օրակարգից կամ քաղաքականությունից»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում