Thursday, 16 05 2024
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

Քաղցկեղի բուժումը վաղ կանխարգելումն է. մասնագետ

Քաղցկեղի բուժումը վաղ կանխարգելումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը` ներկայացնելով քաղցկեղ հիվանդության երիտասարդացման միտումները:

Նա նշեց, որ քաղցկեղը նենգ և չար հիվանդություն է, որը չունի բուժում: Ըստ նրա`միակ կանխարգելման միջոցը հիվանդության շուտ բացահայտումն է: «Հիվանդության երիտասարդացման միտում կա, որում մեծ նշանակություն ունեն տեխնոլոգիաները: Սրանից խուսափելու համար երիտասարդ կանայք նույնպես պետք է գործիքային զննման գնան, որովհետև ոչ մի սարսափելի բան չկա սոնոգրաֆիկ զննում անցնելու մեջ: Ամուսնությունից առաջ պետք է զույգը գնա բոլոր տեսակի զննումների»,- նշեց Անի Հակոբյանը`հավելելով, որ չարորակ հիվանդությունների շրջանում տարածված է կրծքագեղձի քաղցկեղը, որը նաև գեներով է փոխանցվում: Ուստի մասնագետը պահանջեց այն մարդկանցից, ովքեր ընտանիքում ունեն այս հիվանդությամբ տառապող անդամներ, զննություն անցնեն:

Նրա համոզմամբ` քաղցկեղի վաղ կանխարգելումը բուժման հիմքն է, և մարդն այս հիվանդությունից բուժված է համարվում, երբ բուժումից հինգ տարի անց հիվանդությունը չի կրկնվում:

Համատեղ ասուլիսի ընթացքում նույն կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ մինչև 35 տարեկանը պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 35-ից հետո՝ նաև մամոգրաֆիկ հետազոտություն: Անդրադառնալով գնային քաղաքականությանը` Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ վերջին տարիներին իրենց բուժհաստատությունում զննման գնացուցակը փոփոխության չի ենթարկվել: «Մամոգրաֆիան արժե 11.000 դրամ, որը ցանկացած կին կարող է իրեն թույլ տալ տարին մեկ անգամ հանուն իր առողջության: Նաև կան անվճար պայմաններ` բազմազավակ և պատերազմում զոհվածների կանանց համար: Նախկինում նաև ունեինք զեղչերի ամիս»,- նշեց բանախոսը`հավելելով, որ վերանորոգման աշխատանքներից հետո այդ ավանդույթը վերացվեց, սակայն հնարավոր է վերականգնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում