Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ոստիկանությունը պարզաբանեց` հրաժարվելով հարցերին պատասխանել

Այսօր երեկոյան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ ճեպազրույց էր հրավիրել, որի ընթացքում ներկայացրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման առնչությամբ պաշտոնական տեսակետը: Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, պաշտոնական պարզաբանումը ներկայացնելուց հետո հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել:

Ոստիկանության պարզաբանումը ներկայացրեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Ըստ նրա՝ 2012 թվականի հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում Երևանի Մհեր Մկրտչյան փողոցում Հայկ Գևորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին և հեռացել դեպքից վայրից: Այվազյանի խոսքերով, արդեն իսկ իրականացվել է դատաբժկական փորձաքննություն, որը պարզել է, որ Ֆրանգուլյանը ստացել է ձախ ծնկոսկրի շրջանի կոտրվածք, որը գնահատվել է միջին ծանրության վնասվածք:

Քննիչի խոսքերով քրեական գործ է հարուցվել Գևորգյանի նկատմամբ, վերջինս հրավիրվել է հարցաքննության, բայց չի ներկայացել, ինչն էլ պատճառ է հանդիսացել հունվարի 23-ին նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար և նույն օրը նախաքննական մարմինը դիմել է դատարան ու վերջինիս որոշմամբ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արսեն Այվազյանն ասաց, որ Հայկ Գևորգյանը եռօրյա ժամկետում կարող է դիմել դատարան վիճարկելու իր խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ որոշումը: «Մինչև փետրվարի 6-ը ներառյալ Գևորգյանը կարող է վիճարկել կալանավորման մասին որոշումը, և կմնա նա կալանավորված, թե ոչ՝ կորոշի դատարանը»,- հայտարարեց քննիչը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը կալանավորվել է այսօր առավոտյան տանից դուրս գալուց հետո` իր ավտոմեքենան նստելու պահին: Նա այժմ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում