Saturday, 08 06 2024
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը

ՊՆ-ին պատկանող հսկայական տարածքների վաճառքը` մութ գործարք. մամուլ

«ՀԺ»-ն գրում է, որ Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող մի քանի հսկայական տարածք վաճառելու թույլտվության հարցը:

«Տարածքները գտնվում են Երևանի Շենգավիթի վարչական շրջանում, և դրանց ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 26 հեկտար, ընդհանուր առմամբ, կան 17 հազար քմ արտադրական շինություններ և 123 հազար քմ ընդհանուր մակերես ունեցող վարչական շենք: Եվ այդ ամենը ՊՆ-ն նախատեսում է վաճառել 7 մլրդ դրամ և 3 մլն 700 հազար դոլարով: Այսինքն, վաճառքի ընդհանուր գինը գործող փոխարժեքով կկազմի 22.5 մլն դոլար: Ստացվում է, որ Շենգավիթի շրջանում այդ հսկայական տարածքները ՊՆ-ն վաճառում է քառակուսին 86 դոլարով, չհաշված շենքի գինը: Իսկ Շենգավիթում գտնվող 123 հազար քմ տարածքով վարչական շենքի շուկայական գինը կազմում է առնվազն 30 մլն դոլար:

Մի խոսքով, վաճառվող տարածքի և շենք-շինությունների շուկայական գինը կազմում է առնվազն 50 մլն դոլար (ըստ ՀՀ անշարժ գույքի պետկադաստրի տվյալների): Իհարկե, նման մասշտաբների տարածքի դեպքում կադաստրի տվյալները այնքան էլ կիրառելի չեն, բայց տվյալ գույքի իրական գինը կարող է որոշվել միայն մրցակցային վաճառքի՝ մրցույթի կամ աճուրդի պարագայում:

Այլ կերպ ասած, ՊՆ-ն իր ունեցվածքը վաճառում է ուղիղ կես գնով: Ընդ որում, վաճառում է առանց մրցույթի, առանց աճուրդի՝ ուղիղ ձևով: Սա էլ բավական չէ, գնորդը այդ գումարը կարող է վճարել 5 տարվա ընթացքում: Սա էլ բավարար չէ, գնորդը կարող է ոչ թե փող տալ, այլ ծառայություններ մատուցել ՊՆ-ին: Համաձայնեք, ավելի քան մութ պատմություն է:

Զուգադիպություն է, բայց այս մութ գործարքով տարածքը վաճառվելու է «Նայթբրիջ» անունը կրող մի ՍՊԸ-ի (թարգմանաբար՝ «Գիշերային կամուրջ»): Ինչ կազմակերպություն է սա, ինչ է անելու այդ տարածքում, պարզել չհաջողվեց: Հայտնի է միայն, որ ՀՀ-ում գործող նման անվանմամբ կազմակերպություն չկա ողջ համացանցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում