Wednesday, 15 07 2026
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար

Թուրքիայում ամեն 99 թուրքին բաժին է ընկնում 1 զինվորական

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել երկրի զինված ուժերի մասին: Դրանց համաձայն՝ ամեն 99 բնակչին բաժին է ընկել 1 զինվորական:

Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների քանակը կազմել է 506,892, ժանդարմերիայինը՝ 208,869, իսկ առափնյա պաշտպանությանը՝ 5392:

Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում առկա է 329 գեներալ/ծովակալ, ժանդարմերիայում՝ 33, իսկ առափնյա պաշտպանությունում՝ 2:

Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում ծառայող սպաների ու ենթասպաների քանակը կազմել է համապատասխանաբար՝ 33,762 և 71,444, ժանդարմերիայում՝ 5490 սպա և 22,583 ենթասպա, առափնյա պաշտպանությունում՝ 594 սպա և 1401 ենթասպա:

Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում ծառայողներից 457,677-ը զինվորական անձնակազմ է, իսկ 49,215-ը՝ քաղաքացիական անձնակազմ, ժանդարմերիայում համապատասխանաբար՝ 205,103 և 3766, իսկ առափնյա պաշտպանությունում՝ 4506 և 886:

Հիշեցնենք, որ 2011 թվականի վերջի դրությամբ՝ Թուրքիայի բնակչությունն աճել է 1.35 տոկոսով՝ հասնելով 74,724,269-ի։ 2010 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմել է 73,722,988։ Փաստորեն, 2011 թվականին Թուրքիայի բնակչությունը, 2010 թվականի համեմատ, ավելացել է 1,281,000-ով։ Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսը (37,532,954 մարդ) կազմում են տղամարդիկ, իսկ 49.8 տոկոսը (37,191,315 մարդ)՝ կանայք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում