Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում

«Թուրքերը» սպանեցին երեխուս

18-ամյա Հայկ Ավագյանին, որը մեծ ոգևորությամբ բանակ էր զորակոչվել 2011-ի հունիսի 1-ին, ծնողները դեկտեմբերի 30-ին հողին հանձնեցին: Թեև մահվան դատաբժշկական եզրակացությունը դեռ չկա, փոխարենը կա Հայկ Ավագյանի մահվան փաստը հավաստող բժշկական վկայագիր, որտեղ գրված է մահվան պատճառը`օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ջրծաղիկ, պոլիօրգանային անբավարարություն:

Հայկ Խաչատրյանի տատիկը` Աիդա Խաչատրյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի անդամները Հայկի առողջական խնդիրների մասին իմացել են նոյեմբերին. երբ Հայկը զանգել է տուն, ձայնը «գրիպոզ» է եղել: Հայրը`Մովսես Ավագյանը, որդուն համոզել է դիմել հրամանատարին, որ մի քանի օր առավոտյան ժամը վեցի վազքից տղային ազատեն /զինվորը ծառայում էր հետախուզական վաշտում/։ «Սակայն շտաբի նաչալնիկը, որը պարտականություններն իր վրա է վերցրել, շարքային սիմուլյանտություն է համարել: Բարդությունները սկսվել են, հետո կարաուլ են կանգնեցրել: Սա ճամբա՞ր է, ֆաշի՞զմ է, չգիտեմ, նման զուլում եկավ մեր գլխին»,- ավելացրեց Աիդա տատիկը: Զինվորի վիճակն օր օրի բարդացել է, նրա տեղափոխել են հոսպիտալ`դիմային նյարդի բորբոքում ախտորոշմամբ, սակայն այս նույն ընթացքում Հայկը ջրծաղիկ է տարել, իսկ դիմային նյարդի բորբոքումը կապված է եղել ջրծաղիկի հետ. «Ջրծաղիկ է տարել, և քանի որ նրան տիրություն չեն արել, դիմային ներվը չորացել է, աչքից սկսել է արցունք գալ, առհասարակ, դիմային ներվը դադարել է աշխատել։ Ո՞վ կմտածեր, որ ջրծաղիկը նման հետևանք կունենա, ու իմ տունը կքանդի, սա թուրքական պետություն է, այստեղ բանակ չկա,- ասաց տատիկը` շարունակելով,- բյուրոկրատական քաշքշոց էր։ Մի օրը հոսպիտալում թույլ են տվել՝ տղաս մնա մոտը, ամբողջ գիշեր խնդրել է՝ երեխային ցավազրկող տան, ցավերից գալարվել է, օրգանիզմի բշտիկները պայթել են, արյունահոսություն է ունեցել, բայց սպասել են այնքան, մինչև հաջորդ օրը հոսպիտալի պետը գա, խորհրդակցեն, նոր թողնեն տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց»: Ու թեև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ամեն ինչ արել են Հայկին փրկելու համար, սակայն արդեն շատ ուշ է եղել:

Հայկ Ավագյանը ծառայության վեց ամիսների ընթացքում աչքի է ընկել առաջադիմությամբ, գերազանցիկի կոչման է արժանացել և, առհասարակ, նպատակ է ունեցել դառնալ սերժանտ ու շարունակել ծառայությունը: «Նա պարապած, ուժեղ տղա էր, ձյան մեջ թավալվում էր, մարզվում, այս պետությանը նվիրված երեխա էր, արտակարգ ծառայող երեխա»,- նշեց Աիդա Խաչատրյանը:

Հայկի ընտանիքը հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Արմինե Սերոբյանին և բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին նույնպես մեղադրում է տղայի մահվան մեջ: Մինաս Մկրտչյանին խնդրել են ցավազրկել ցավերի մեջ տառապող հիվանդին, բայց չի արել:
Ի դեպ, Հայկ Ավագյանի հայրը՝ Մովսես Ավագյանը, աշխատում է Արթիկի ոստիկանությունում, սակայն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Ք.ր Օ.ր 376 հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ/: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ մտահոգում է հատկապես մամուլում արծարծված կոնտեքստը, թե հիվանդ երեխային վազեցրել են. «Նման բան բացարձակապես չի եղել, դա անհեթեթություն է: Նկատի ունենալով, որ այդ երեխան հենց առաջին օրը` դեկտեմբերի 9-ին, դիմել է բուժկետ՝ դիմային ներվի բորոքման հետ կապված, և նույն օրն անմիջապես նրան տեղափոխել են հոսպիտալ՝ բուժման կապակցությամբ, և բուժման մեջ է եղել մինչև ամսի 28-ը, երբ նրա մոտ հայտանաբերվել է ջրծաղիկ: Հատկապես այս ժամանակագրության պարագայում պնդել, որ հիվանդ երեխային վազեցնում են՝ իրականում կոռեկտ չեմ համարում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում