Դեմի Մուրն իր ընկերուհու հետ կսկսի վարել հեռուստաշոու, որի ժամանակ նրանք կհրավիրեն այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Լեդի Գագան, Գվինետ Պելտրոուն, Ջեյմս Ֆոնդան և այլոք: Շոուն լինելու է ոչ թե կարիերայի կամ դիետաների մասին, այլ միայն ու միայն սիրո վերաբերյալ:
Դեմի Մուրը հեռուստաշոուներից մեկի ընթացքում անկեղծացել է ու խոստովանել, որ վախենում է, թե ծեր հասակում իր անցած կյանքին կնայի ու կհասկանա, որ իր կյանքում չի ունեցել իրեն իսկական սիրող մեկին:
Ինչպես գրում է Экспресс газета-ն, Դեմի Մուրը վերջին շրջանում լարված կյանքի ու ապրումների պատճառով նիհարել է 10 կգ–ով: Այժմ նա ցանկանում է վերականգնել իր կազմվածքն ու պայքարել հիվանդագին նիհարության դեմ:











































