Մոլդովայում ոչ ոք չի ցանկանում առաջադրվել նախագահական ընտրություններում: Ընտրություններին մնացել է մեկ շաբաթ ժամանակ, սակայն թեկնածուներից ոչ ոք դեռ անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել:
Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունվարի 15-ին: Ընտրական հանձնաժողովում չեն բացառում, որ ոչ ոք այդպես էլ չի առաջադրվի: Այդ դեպքում խորհրդարանն այնուամենայնիվ կանցկացնի նիստ, սակայն ընտրությունները կհամարվեն չկայացած: Այժմ Մոլդովայի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն:
Մոլդովայի ներկա խորհրդարանը ընտրվել է 2010թ. նոյեմբերի 28-ին, սակայն այդպես էլ չի կարողացել ընտրել երկրի ղեկավարին: Մոլդովան առանց պաշտոնական նախագահի ապրում է արդեն ավելի քան 2 տարի՝ այն բանից հետո, երբ 2009թ. նախագահի պաշտոնը լքեց կոմունիստ Վլադիմիր Վորոնինը:









































