Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Ավանդույթներն ամբողջությամբ պահելու ավանդույթ չկա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, «Առաջին լրատվական»-ի հետ խոսելով Սուրբ Ծննդի մասին, ասաց, որ 4-5-րդ դարերից սկսած հայերը նշել են այս տոնը. այն պահից, երբ մեր եկեղեցին ազատություն ստացավ: Հարցին` տոնը հասարակական-քաղաքական նշանակություն կարո՞ղ է ունենալ, Հովակիմ սրբազանը նշեց, թե չի կարծում, որ հասարակական-քաղաքական նշանակություն ուղղակի իմաստով ունենա, բայց մարդկանց մեջ տոնն իր խորհրդով ավելի շատ ջերմություն, սեր, ուրախություն է սերմանում, նաև մղում է մարդկանց ավելի լավ աշխատելու, միմյանց հանդեպ հանդուրժող լինելու, սիրով լցվելու, ինչն արդեն իսկ դրական հետևանքներ կունենա:

Ըստ նրա`Սուրբ Ծննդյան տոնն ավանդաբար նշում ենք, ավանդությունը պահպանում ենք, բայց խորապես չենք ընկալում այդ մեծ խորհուրդը` որպես օրինակ նշելով Սուրբ Ծննդյան պահքի օրերը (դեկտեմբերի 30, 31, 1, 2, 3, մինչև 5-ի երեկոյան), երբ ճրագալույցի պատարագից հետո նոր տոնական սեղանի շուրջ քեֆ կարելի է անել, բայց մենք իրականում չենք պահում այդ պահքը:

Պատճառը, ըստ Հովակիմ սրբազանի, Խորհրդային Միության տարիներին Ամանորի, միջոցառումների, հանդեսների շեշտադրում էր: «Ժողովուրդը մեծ խանդավառությամբ ամանորյա, Սուրբ Ծննդյան տոներին գալիս է եկեղեցի, մոմավառություն է կատարում, հավատացյալների մեծ մասը գալիս է հաղորդություն ստանում, այս ամենը փաստում է, որ բավականին առաջընթաց կա, բայց ընտանիքներում ավանդույթներն ամբողջությամբ պահելու ավանդույթ չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում