Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

1865թ. այս օրը ծնվեց հայ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը. (պատմություն)

1865թ. այս օրը ծնվեց հայ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը:

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը բնանկարի ժանրի լավագույն ներկայացուցիչներից է: Նա նախանշել է նաև հայկական ռեալիստական դիմանկարչության հետագա զարգացման ընթացքը:

Փանոս Թերլեմեզյանը 1881–86 թթ-ին սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությանը հակադրվելու և նրա դեմ պայքարելու համար հեռակա դատապարտվել է: Պատժից խուսափելու համար 1893 թ-ին մեկնել է Իրան, ապա վերադարձել և ապրել է Թիֆլիսում:

1895–97 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897 թ-ին թուրքական կառավարության պահանջով Ռևելում (այժմ` Տալլին) ձերբակալվել և աքսորվել է Իրան, որտեղից մեկնել է Փարիզ և 1899–1904 թթ-ին սովորել Ժյուլիեն ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է մի շարք բնանկարներ:

1904 թ-ին վերադարձել է Հայաստան: Սկսվել է նկարչի ստեղծագործական բեղուն շրջանը: Նրա «Սանահինի վանքի գավիթը» (1904 թ.) նկարը Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1908–10 թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, 1910–12 թթ-ին՝ Կոստանդնուպոլսում, որտեղ մտերիմ հարաբերություններ է ունեցել Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ: 1913 թ-ից ապրել է Վանում: 1915 թ-ին քաղաքի հերոսամարտի ղեկավարներից էր: Այդ շրջանից պահպանվել է նկարչի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915 թ.) կտավը:

1915 թ-ի գաղթի ժամանակ եկել է Այսրկովկաս, 1916 թ-ին Թիֆլիսում մասնակցել է Հայ արվեստագետների միության կազմակերպմանը, ղեկավարել է այդ միության Դոնի Ռոստովի մասնաճյուղը: 1919–22 թթ-ին շրջագայել է Կոստանդնուպոլսում, Իտալիայում, Ֆրանսիայում, 1923–28 թթ-ին ապրել է ԱՄՆ-ում, ստեղծել է գունային մեղմ ներդաշնակությամբ աչքի ընկնող բնանկարներ և նատյուրմորտներ («Լա Մանշի ափերը», 1921 թ.)` «Նիագարայի ջրվեժը» (1923 թ.), «Նատյուրմորտ: Նռներ» (1926 թ.), նաև դիմանկարներ: 1928 թ-ին վերադարձել է Հայաստան, նվիրվել հայ արվեստի զարգացմանը: Ստեղծել է «Տաթևի վանքը», «Գորիսի ընդհանուր տեսարանը» (երկուսն էլ՝ 1929 թ.), «Ձորագետ» (1930 թ.), «Հաղպատի լեռը», «Ալավերդի» (երկուսն էլ` 1931 թ.) և այլ բարձրարժեք կտավներ, նաև Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ակսել Բակունցի և ուրիշների դիմանկարներ, որոնք նպաստել են հայ դիմանկարչության զարգացմանը:

Վերջին շրջանի գործերից են «Արարատն առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր» (բոլորը` 1933 թ.), «Աշունը հին Երևանում» (1935 թ.), «Սևանի ափերը» (1937 թ.) և այլ կտավներ, որոնք աչքի են ընկնում քնարական ջերմությամբ, նուրբ երանգավորմամբ, երփնագրի թարմությամբ:

Թերլեմեզյանի ողջ ժառանգությունը նվիրվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նրա անունով է կոչվել Երևանի գեղարվեստի ուսումնարանը (այժմ` գեղարվեստի քոլեջ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում