Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում այլ երկրների հետ գործող անցագրային ռեժիմի վերացման հարցը։ Դրա վերջին օրինակն Ուկրաինան է, որի հետ գործող անցագրային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը կնքվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ օրեր առաջ իրականացրած թուրքական այցի շրջանակներում։
Դրանով իսկ Ուկրաինան դարձավ 64-րդ երկիրը, որի հետ Թուրքիան վերացրել է գործող անցագրային ռեժիմը։ Սակայն Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել այդքանով, և այժմ էլ ցանկանում է վերացնել Բելառուսի ու Նիգերիայի հետ գործող անցագրային ռեժիմները։ Եթե դա տեղի ունենա, ապա այդ ցուցանիշը կհասցվի 66-ի։










































