Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ինչո՞վ են վատ օտարալեզու դպրոցները. Նախաձեռնող խմբի ամփոփող փաստարկները

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վտանգները և մարտահրավերները:

Օտարալեզու դպրոցների օրինագիծը.

-հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության 33.1 հոդվածին:

-հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ. մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների` իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուuումնական հաuտատություններից բացի, այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբերության բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի` ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն՝ թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակությունների, դպրոցների դեպքում իրավիճակը այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը` իր տարբեր ձևերով, դարձնել բոլորի համար հնարավոր և մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որևէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների՝ որպես միջնակարգ կրթության ձևերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:

-հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձևը թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումը ամբողջ կրթական համակարգով:

-հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որակյալ կրթության ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմացությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ:

-վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ՝ դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշն ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արևմտահայերենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները սփյուռքում գերադասում են երեխաներին օտարալեզու կրթություն տալ:

-չի լուծում սույն օրինագծի առջև դրա հեղինակի՝ վարչապետի դրած հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին և այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով։ Ըստ պրն Աշոտյանի` հենց այդ միջոցը օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաև մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելավելու համար:

-վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի՝ որպես բանակի միասնական լեզվի դիրքերը:

-կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժգին ազդեցության տակ, ինչը, մեծ հավանականությամբ, նրան կմղի դեպի արտասահման:

-կթուլացնի երկիրը՝ բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական և մշակութային հատվածների:

-կքայքայի ընդհանուր ինքնությունը՝ դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումն ու դիրքորոշման արտահայտումը:

-կխաթարի հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, կհանգեցնի հնարավորությունների անհավասարությանը և կավելացնի մեկուսացումը:

-կբարդացնի ժողովրդավարական կշռադատումը և կդժվարացնի քաղաքացիական քննարկումները:

-կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը և չի տա հնարավորություն՝ ժամանակն ու ռեսուրսները ուղղելու դեպի առաջնահերթ խնդիրների լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում