Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

2011-ին խաղաղ պայմաններում 30-ից ավելի զինծառայող կորցրինք

2011-ին, ըստ ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, բանակում մահվան ելքով 30-32 դեպք է արձանագրվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում որևէ թիվ չհրապարակեց, քանի որ տարին դեռ չի ամփոփել, և հարուցված քրեական գործերը նույնպես դեռ չեն ամփոփվել: Նրա խոսքերով, որակման, վերաորակման խնդիրներ կան, նախաքննություն է ընթանում, թեև նշեց, որ հասարակության համար միգուցե անհասկանալի և անակնկալ լինի, սակայն 2010-ի համեմատ մահվան դեպքերը բանակում նվազել են:

Պարզապես, նրա խոսքերով, տեղեկատվական միջոցների ընդլայնման ու զարգացման պայմաններում տարեցտարի բանակում տեղի ունեցող միջադեպերը, հանցագործությունները և մահվան ելքով դեպքերը մեծ հնչեղություն են ստանում: Տպավորությունը, թե բանակում միջադեպերը ավելանում են, Դավիթ Կարապետյանը թյուր է համարում, քանի որ տեղի է ունենում ճիշտ հակառակը. «Ուղղակի հնչեղությունն է մեծանում, բայց դա մեզ չի գոհացնում, և բանակի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ հնարավորինս բացառվեն իրավախախտումները և հանցագործությունները»,- նշեց Դավիթ Կարապետյանը:

Ճիշտ է, հասարակությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի, սպանությունների նկատմամբ այլևս աչք չի փակում, ավելի շատ է բարձրաձայնում դրանց մասին (բավական է հիշել, որ 2011-ին ձևավորվեց «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որը տարաբնույթ միջոցառումներ իրականացրեց, հանդիպեց ՊՆ պաշտոնյաների հետ, քննարկումներ կազմակերպվեցին բանակում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ), սակայն, մեծ հաշվով, սայլը եթե նույնիսկ տեղից շարժել հաջողվեց, սակայն այն դեռ որ հաստատուն քայլերով առաջ գնալ չի կարողանում: Ու թեև հասարակությունը զսպաշապիկ է հանդիսանում, սակայն որևէ քրեական գործ մինչև վերջ հանգուցալուծում չի ստանում:

Այս տարի ամեն հինգշաբթի օր, կառավարության շենքի մոտով անցնելիս անհնար էր չնկատել զինվորների մայրերի, որոնք արդար դատաստան են պահանջում, որոնց որդիների սպանության արդար քննություն են խոստանում պաշտպանության նախարարը, զինդատախազը, անգամ Սերժ Սարգսյանը (ճաղավանդակների հետևից), ու այդպես էլ չեն իրականացնում խոստումները:
Բավական է հիշել բանակում տեղի ունեցած վերջին ամիսների դեպքերը` Նարեկ Դավթյան, Արամ Մելքոնյան, Հայկ Մկրտչյան, Վարդան Սևյան, Աղասի Աբրահամյան, Յուրիկ Ներսիսյան… բավական է մտաբերել, թե նրանցից քանիսի հետ կատարվածը առաջին իսկ պահին որակվեց որպես ինքնասպանություն, և պատկերն ավելի է որոշակիանում:

Որքան էլ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը հավատացնում է, որ սպանության հովանավորչությունն անբարոյականություն է, որքան էլ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն ասում է, որ անթույլատրելի է խաղաղ պայմաններում բանակում զոհ ունենալ, այնուամենայնիվ, որևէ քրեական գործ մինչև վերջ չի հանգուցալուծվում, որևէ մեկը արժանի պատասխան չի ստանում, փոխարենը ավելի է ճնշում մի կողմից` անվստահության և մյուս կողմից` անպատժելիության մթնոլորտը:

Հիշենք, թե ինչպես «Եղնիկներում» ծառայող Աղասի Աբրահամյանը գազանաբար հոշոտվեց, թեև առաջին լուրը, որ հասավ, հատապտուղից թունավորումն էր, կամ ինչպես զինվորին սպանեց դիրքերում կանգնող ընկերը, այնինչ ադրբեջանցի զինվորին էին վերագրում… Բոլոր դեպքերը ողբերգական են, բոլորը` հավասար ցավալի: Այս ամենի ֆոնին դժվար թե որևէ մեկին մխիթարի նախորդ տարվա թվերի հետ համեմատությունը, որ իբր կրճատվել են դրանք, որովհետև յուրաքանչյուրի կյանքը միակն է:

Թերևս 2011-ի միակ ձեռքբերում կարելի է համարել բանակի մասին կամ լավ, կամ ոչինչ հայտնի կարծրատիպի վերացումը. հիմա հասարակությունն այլ կերպ է մտածում և այլևս չի հանդուրժելու անպատժելիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում