Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ո՞վ կլինի նոր «Ծառուկյանը»

ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը հերքել է տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանը տարեմուտից առաջ հավաքելու է ԲՀԿ խմբակցությանն ու հայտնելու է իր նախընտրական որոշումների մասին: Խոսնակն ասել է, որ Գագիկ Ծառուկյանն ընդամենը նրանց Նոր տարին է շնորհավորելու: Նա ասել է նաև, որ չի քննարկվել Ծառուկյանի մեծամասնական առաջադրման հարցը, ինչի մասին գրել էր հայկական թերթերից մեկը:

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը մինչև տարեմուտ էլ չի խախտելու լռությունն ու չի խոսելու քաղաքական զարգացումների մասին: Ծառուկյանն ակնհայտորեն ժամանակ է ձգում, և քանի որ ձգում է ինքնակամ, պետք է ենթադրել, որ ժամանակը նրա օգտին է աշխատում: Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանն ինքը այդպես է մտածում, այլապես կխախտեր լռությունը, որովհետև հազիվ թե նրան որևէ մեկն է լռություն պարտադրում: Իսկ ժամանակն իսկապես աշխատում է նրա օգտին, թե դա թվացյալ օգտավետություն է՝ ներկայումս թերևս բավական հարաբերական է:

Բանն այն է, որ ժամանակի օգտավետության մասին պարզ կլինի այն բանից հետո, երբ Ծառուկյանը խախտի լռությունը: Կախված այն բանից, թե նա ինչ կասի, հնարավոր կլինի արդեն պատկերացնել, թե ում օգտին է աշխատել ժամանակը: Եթե Ծառուկյանը հայտարարի կոալիցիայից դուրս գալու և առանձին ցուցակով ընտրության գնալու մասին, ապա պարզ կլինի, որ լռության ժամանակն աշխատել է նրա օգտին, իսկ եթե լինի հակառակը՝ ԲՀԿ-ն մնա կոալիցիայում և գնա կամ միասնական ցուցակով, կամ էլ թեկուզ առանձին՝ բայց մնալով կոալիցիայի հետ, ապա պարզ կլինի, որ Ծառուկյանը չի կարողացել իր օգտին ծառայեցնել լռության ժամանակը: Բայց, մյուս կողմից էլ, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե լռում է նպատակահարմարությունից, այլ անելանելիությունից ելնելով: Այսինքն՝ նա ոչ թե հաշվարկված լռում է, պատկերացնելով, որ դա օգնելու է միավորներ հավաքել, այլ լռում է, որովհետև պարզապես չգիտի ինչ անել, որովհետև ինչ էլ որ անի, միևնույն է՝ հայտնվելու է հարվածի տակ: Ըստ երևույթին, ԲՀԿ առաջնորդի լռությունը հենց դրանով է պայմանավորված:

Նա պետք է դիրքորոշում արտահայտի, իսկ այդ դեպքում հայտնվելու է կամ Հանրապետականի, կամ Կոնգրեսի քննադատության թիրախում: Միջանկյալ դիրքորոշման դեպքում էլ, հայտնվելու է երկուսի թիրախում միաժամանակ, ինչպես մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, որը, ի դեպ, ինչը ևս հետաքրքրական է, նույնպես արդեն բավական երկար ժամանակ է լռում է: Նույնիսկ չի էլ բացառվում, որ Ծառուկյանին լռելու խորհուրդ տվել է հենց Քոչարյանը, թեկուզ և ոչ քաղաքական հաշվարկներից ելնելով, այլ ելնելով ընդամենը անձնական մտերմությունից, անձնական փորձից դատելով, որ ՀՀԿ և Կոնգրեսի աքցանում չհայտնվելու համար ավելի լավ է լռելը, քանի որ այդպես աքցանի շուրթերը միմյանց են հարվածելու, մաշվելով այդ հարվածներից: Ըստ երևույթին, Կոնգրեսն ու ՀՀԿ-ն էլ դա հասկացել են, կարծես թե ևս անցնելով ձմեռային լռության: Նրանք էլ կարծես թե պակաս սուսուփուսը չեն դարձել, գերադասում են խոսել ընդհանուր ձևակերպումներով, և առավելապես արդեն գալիք տարվա մասին՝ մեկը արդար և լավագույն ընտրություն անցկացնելու, իսկ մյուսը՝ այդ ընտրությունը իշխանափոխության վերածելու մասին:

Այդ համատարած լռության մեջ, Գագիկ Ծառուկյանի լռությունը մի քիչ դադարում է աչք ծակել, բայց Ծառուկյանի սրտի «ծակոցները» երևի թե չեն դադարում, որովհետև ներկայումս, ինչպես նաև մոտ ապագայում, ձևավորվել է ամենից առաջ հենց նրա ձայնի սպասում, այսինքն՝ Կոնգրեսն ու Սերժ Սարգսյանը ստեղծեցին մի իրավիճակ, երբ հանրությունը ավելի շատ հենց Ծառուկյանի լռությունը խախտելուն է սպասում, քան ասենք՝ Կոնգրեսին և Սերժ Սարգսյանին: Բայց, ընդհանուր առմամբ, այստեղ իհարկե բավական անհարմար իրավիճակում կարող է հայտնվել թե՛ Կոնգրեսը, թե՛ իշխանությունը: Բանն այն է, որ վերջին հաշվով, Ծառուկյանն ինչ-որ բան կարող է ասել, կամ չասել, ու ենթադրենք վերանալ քաղաքական ասպարեզից որպես ուժ: Իսկ ինչ են անելու Կոնգրեսը կամ Սերժ Սարգսյանը, երբ դաշտը կմնա իրենց: Նրանք համատեղ կորոշեն, թե ով է լինելու նո՞ր «Ծառուկյանը», որին էլի կառնեն աքցանի արանքը և կփորձեն ոչնչացնել՝ դրանով լցնելով քաղաքական գործունեության վակուումը, թե՞ ձեռնամուխ կլինեն էլ ավելի փակ քաղաքական խաղի, այսինքն՝ դաշտը այլևս որևէ մեկի հետ թեկուզ ժամանակավորապես էլ չեն կիսի, այլ կբաժանեն երկու մասի:

Դա, սակայն, քիչ հավանական է, որովհետև այդպես թե՛ իշխանությունը, թե՛ Կոնգրեսը կհայտնվեն բավական հստակ մի իրավիճակում, երբ նրանց պատասխանատվությունը հասարակության առաջ բավական մեծ կլինի, որովհետև չի լինի մեկը, ում կվերագրեն քաղաքականությունն իբրև զբաղմունք կամ ձախողումների պատասխանատվությունը: Այնպես որ, նրանք Ծառուկյանին կամ մինչև վերջ չեն ոչնչացնի քաղաքական սուբյեկտության իմաստով, կամ էլ դա անելու դեպքում հաստատ կընտրեն մի նոր մեկին, որ զբաղվեն նրանով և ստեղծեն քաղաքական գործընթացի իմիտացիա, քանի որ իրական քաղաքական գործընթացի պոտենցիալ և կարծես թե նաև ցանկություն թե՛ Կոնգրեսի, թե՛ առավել ևս Սերժ Սարգսյանի մոտ կարծես թե չի նկատվում: Թեև, միգուցե իհարկե մնալով երկուսով, նրանք ստիպված լինեն արդեն մոտենալ քաղաքականությանը, որովհետև այլևս արդարանալու տեղ չեն ունենա, իսկ նոր արդարացում հնարել նրանց թույլ չեն տա թե՛ Հայաստանի հասարակությունը, թե՛ միջազգային հանրությունը, որոնք հավանաբար երկուսն էլ բավական շատ են հոգնել Հայաստանի ներքաղաքական տեղապտույտից և արդեն գլխապտույտ ու սրտխառնոց են զգում դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում