Համացանցի միջոցով ամերիկացիների ծախսերը այս տոներին հասել են 30,9 միլարդ դոլարի:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով comScore-ի տվյալներին, զանազան օգտակար հնարավորությունները, ինչպիսիք են անվճար մատարակարումը, թույլ են տվել համացանցի միջոցով վաճառքն ավելացնել 15 տոկոսով:
Ենթադրվում է, որ ամերիկացիների ծախսերը արդեն հասել են գագաթնակետին և դանդաղելու են Սուրբ Ծննդի մոտենալուն պես:
Նշենք, որ կիբերերկուշաբթին, երբ ամերիկացիները Գոհաբանության տոնը նշելուց հետո աշխատանքի են վերադառնում և սկսում համացանցի միջոցով նվերներ ու այլ ապրանքներ պատվիրել Սուրբ Ծննդի համար, այս անգամ ևս հայտարարվել է լավագույն առևտրային օր: 24 ժամվա ընթացքում համացանցում վաճառվել է 2,251 միլիարդի ապրանք և ծառայություն:










































