Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ի՞նչ արժե Ձմեռ պապը

Մենք` հայերս, սիրում ենք ապրել այնպես, որ մեզ շրջապատող մարդիկ զարմանան ամեն օր և ամեն ժամ: Սիրում ենք շլացուցիչ հագնվել, ճոխ սեղաններ «գցել», ճոխ նվերներ տալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրիս արտաբերած երկրորդ արտահայտությունը «փող չկա»-ն է: Եվ այդ արտահայտությունը չմոռանալով` մենք շարունակում ենք ոչ միայն «յոլա գնալ» և դիմակայել ու հարմարվել այս աննախադեպ, օրեցօր աճող գնային քաղաքականությանը, այլև կատարել ամանորյա գնումներ, հանել հարևանների «աչքը» `մեր ամանորյա սեղաններով, կենդանական աշխարհի ներկայացուցիչների բազմապիսի բդիկներով, պանրի տարբեր տեսակներով, չիր ու չամիչով, խնձորով և արաքայախնձորով` չմոռանալով նաև փոքրիկներին ուրախացնել: Իսկ ի՞նչը կարող է ուրախացնել մեր փոքրիկներին ամանորյա գիշերը. Իհարկե, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Վաղուց արդեն կարելի է հանդիպել հայտարարությունների, որտեղ իրենց ծառայություններն են մատուցում Ձմեռ պապն ու Ձյունանուշը` խոստանալով փոքրիկների ամանորյա գիշերը դարձնել հեքիաթային և անմոռանալի:
Եթե դու շարքային քաղաքացի ես և ստանում ես ամսական 35-70 հազար դրամ, քեզ մոտ չի ստացվի ունենալ և՛ ճոխ սեղան, և՛ ուրախացնել բալիկներիդ, քանի որ Ձմեռ պապիկի և իր թոռնիկի այցելությունը թանկ արժե: Այսօր բազմաթիվ ընկերություներ և անհատ ձեռներեցներ պատրաստ են դեկտեմբերի 31-ից մինչ հունվարի 6-ը Ձմեռ պապ և Ձյունանուշ տրամադրել: «Բում-բումիկ» ընկերությունը դեկտեմբերի 31-ին տարբեր ժամերի տարբեր գներով պատրաստ է Ձեզ տրամադրել Ձմեռ պապ և Ձյունանուշ: Մեզ հետ զրույցում ընկերության ներկայացուցիչն ասաց, որ եթե ցանկանում եք, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը այցելեն երեկոյան ժամը 7-11-ը, ապա նրանց 15-20 րոպե տևողությամբ այցելությունը կարժենա 15000-20000 դրամ, 12-ին այլևս ազատ Ձմեռ պապ և Ձյունանուշ չունեն, իսկ գիշերը մեկից հետո Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի գները «թռչում են»` հասնելով 70000 դրամի: Մենք զրուցեցինք ևս մի քանի անանուն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր նույնպես Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի ծառայություններ են մատուցում. այստեղ գները տատանվում են 20000-35000 դ. սահմաններում: Չմոռանանք փաստել, որ բոլոր կազմակերպություների և անհատների տրամադրած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը դերասաններն են, նոր զգեստով են, ունեն իրենց խաղերի, երգերի ծրագիրը, և մի քանիսն էլ նույնիսկ նվերներ են տալիս: Մնում է միայն պատրաստել գումարը, վստահել հայ դերասան Ձմեռ պապիկներին և Ձյունանուշիկներին և վայելել ամանորյա գիշերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում