News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառույցների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում կառուցվելու են 16 բազմաֆունկցիոնալ սպասարկման կետեր, որով լուծվելու է Վրաստանի ճանապարհներին արտաքնոցների բացակայության խնդիրը։ Պլանավորված է այդ գործընթացը սկսել Ադրբեջանի ու Թուրքիայի սահմաններից, ապա շարունակել ողջ երկրով մեկ։
Նիկոլաիշվիլին նկատել է. «Ցայժմ ճանապարհներին արտաքնոցների բացակայությունը մնում է մեծ խնդիր։ Դրա համար էլ մենք որոշել ենք 16 բազմաֆունկցիոնալ կենտրոններ կառուցել ողջ Վրաստանում և առաջին հերթին ադրբեջանական ու թուրքական սահմանների ճանապարհներին։ Դրանով իսկ մենք կլուծենք այդ ամոթալի խնդիրը»։











































