Monday, 20 07 2026
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է

Այս վիճակն ուղղակի անբարոյականություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

– Սրբազան, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել էր Գյումրիում իր կառուցած «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրին և զարմացել` մի՞թե նմանատիպ հյուրանոցային համալիր չպետք է ունենա հանրապետության 2-րդ քաղաքը: Գյումրիում Դուք անընդհատ աղքատների և անօթևանների կողքին եք: Ձեր գնահատմամբ, աղքատության և անօթևանության շեմին կանգնած Գյումրիի քաղաքապետը արդյոք պե՞տք է նման ճոխություն իրեն թույլ տար:

– Ցավոք, այդ խնդիրը միշտ էլ պետք է լինի: Ոչ մի հասարակության մեջ այդ խնդիրը չի լուծվել, որևէ հասարակությո՞ւն կա, որտեղ այդ խնդիրը լուծվել է: Միշտ էլ ճոխության կողքին աղքատությունը կա:

– Գյումրին ունի 6500-ից ավելի անօթևան ընտանիք, արդյոք պե՞տք է նման ճոխություն իրեն թույլ տար:

– Եթե օրենքը չի արգելում, և մարդն իրեն թույլ է տալիս, ինչ կարող ես անել: Սա բարոյական հարթության խնդիր է, նայած, թե մարդը բարոյականության հարցը ինչպես է լուծում: Գուցե ինքը բարոյական է համարում աղքատության կողքին շքեղ շինություն ունենալ, և գուցե բարոյական չի համարում, զուսպ է պահում, դա այլ հարց է:

– 2011-ին, ըստ էության, Գյումրիի խնդիրները նո՞ւյնը մնացին, թե՞ փոփոխություն տեղի ունեցավ:

– Դրական փոփոխություններ կան, կան հարցեր, որ մնացին անլուծելի, ինչպես նախորդ տարիներին: Մենք քայլում ենք առաջ, շատ դանդաղ, կրիայի քայլերով գնում ենք առաջ, բայց ավելի լավ է գնալը, քան ընդհանրապես չգնալը: Եթե ասեմ` ոչ մի բան չի արվում, դա էլ ճիշտ չէ, կասեն` սրբազանը լավ բաները չի տեսնում, վատատես է, այնինչ սրբազանը պետք է լավատես լինի, լավ բաներ խոսի:

Առհասարակ ամբողջ Հայաստանում են այս խնդիրները շատ, պարզապես Գյումրիում երկրաշարժի հետևանքները մինչև հիմա վերացած չեն, մինչև հիմա անօթևաններ կան: Այլապես որտե՞ղ է ավելի լավ, քան Գյումրիում, իսկ որտե՞ղ արտագաղթ չկա, որտե՞ղ աղքատություն չկա, որտե՞ղ աղքատության կողքին շքեղություն չկա: Երևանում մի՞թե աղքատներ, անօթևաններ չկան:

– Սակայն Գյումրիում կա երկու տեսակ արտագաղթ, մեկի ուղղությունը` Երևան, մյուսինը` արտերկիր:

– Անշուշտ, երկու արտագաղթն էլ կա, ինքս էլ բազմիցս բարձրաձայնել եմ այդ մասին:

– Սրբազան, ըստ Ձեզ, 23 տարիների ընթացքում արդյոք անօթևանների հարցը լուծված չպե՞տք է լիներ:

– Անշուշտ, անօթևանների հարցը այս տարիների ընթացքում պետք է լուծված լիներ, որովհետև այս վիճակն ուղղակի անբարոյականություն է, մի ամբողջ սերունդ մեծացավ` առանց տնի, առանց տանիք ունենալու, մարդիկ ամուսնացան, զավակներ ունեցան` առանց տանիք ունենալու, 23 տարի ասելն է հեշտ, բայց 23 տարի տնակում ապրելն է դժվար: 21-րդ դարում նման ձևով ապրելը որևէ մեկին հարիր չէ:

– Սա ավելի շատ պատկա՞ն մարմինների գործն է, նրանց ուշադրության կենտրոնո՞ւմ պետք է լիներ, թերացա՞ն, չարեցի՞ն:

– Բոլորս ենք մեղավոր, ես իմ տեղում եմ մեղավոր: Սրա-նրա վրա գցել չեմ ուզում, մեր ընդհանուր բարոյականության չափանիշների չգոյության պատճառով ենք այսպիսի վիճակում հայտնվել: Էգոիստական հասարակություն է ձևավորվել, և ամեն մեկն իր մասին է մտածում` ոչ թե հայրենիքի, պետության, ժողովրդի, այս ամենը դատարկ բաներ են դարձել: Հիմա պետք է ասեն` սրբազանը քննադատեց, բայց դե ինչ անենք, ինչ տեսնում եմ, այն եմ ասում:

– Բարոյականության կորուստ ե՞րբ ունեցանք:

– Դե միշտ էլ եղել է, բարոյականությունն անբարոյականության հետ կողք կողքի միշտ գնում է, բայց նայած թե կշեռքի նժարը որ կողմ է թեքվում: Մենք ժամանակաշրջաններ ենք ունեցել, որտեղ կշեռքի բարոյականության նժարն ավելի ծանր է կշռել, հիմա, կարծում եմ, այդպես չէ, եթե սխալվում եմ, թող սխալվեմ, ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, չեմ տխրի սխալված լինելու համար:

– Մեծ հաշվով, Գյումրին 2011-ը մեծ ձեռքբերումներով չի ամփոփում:

– Եթե անգամ մեկ անօթևան կա, նշանակում է` ոչ: Ես այդպես եմ ընդունում, 21-րդ դարում այս մեր փոքր երկրում չի կարելի այդքան անօթևան ունենալ: Ես տնտեսագետ չեմ, պետական գործիչ չեմ, վարչապետ չեմ, գուցե խելքս չի հասնում, չեմ հասկանում, բայց ինչքան գցում-բռնում եմ` 23 տարվա մեջ այս հարցը պետք է լուծված լիներ, եթե չէ, ուրեմն չգիտեմ, ես ոչինչ չեմ հասկանում:
Այդ պայմաններում չի կարելի նույնիսկ ամռանն ապրել, ուր մնաց թե ձմռանը:

– «Ալեքսանդրապոլը» այդ հակադրության մեջ ա՞չք է ծակում:

– Այդ հարցը ես չեմ ուզում մեկնաբանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում