Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Կարևոր է, որ հասարակությունը ՄԻ պաշտպանության ազգային ռազմավարության նկատմամբ ունենա սեփականության զգացողություն. ՄԻՊ

Այսօր ԱԺ-ում մեկնարկեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնախմբի կողմից մշակված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Լսումներին մասնակցում են ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լսումներում ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ փաստաթուղթը հունվարին կքննարկվի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում:

Փաստաթուղթը ներառում է Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակը, այդ ոլորտում ՀՀ կողմից որդեգրված քաղաքականությունը, Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական միջոցառումները, քաղաքականությունը առանձին ոլորտներում, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների ծրագիրը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ բովանդակային առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, բայց կարևորը գործընթացն է, և հասարակությունը փաստաթղթի նկատմամբ պետք է ունենա սեփականության զգացողություն:

«Այսօր այս ռազմավարությունը իսկապես որակյալ փաստաթուղթ է, մի շարք հարցերի վերաբերյալ որակյալ դիտարկում, բայց եթե լինեն ավելի լավ առաջարկներ, կարելի է ներառել: Մարդիկ ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները, 2016-ին մենք կվայելենք այս փաստաթղթի արդյունքները»,- նշեց նա` արժևորելով փաստաթուղթը և հորդորելով քաղաքական կամք ցուցաբերել այն կյանքի կոչելու ճանապարհին:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց. «Բոլորս հավաքվել ենք, որպեսզի կյանքի կոչվի համագործակցության գաղափարը, դեկտեմբերի 6-ին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հանդիպումներ եղան, գալիք ամիսներին շատ կարևոր կլինի նշել, որ այս փաստաթղթում ներկայացված առաջնահերթությունները չեն մնա թղթի վրա, այլ գործնականում իրականություն կդառնան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում