Monday, 20 07 2026
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

Բրիտանացի փիար-գործակալներն իրենց հաճախորդների օգտին վերախմբագրել են «Վիքիպեդիան»

Բրիտանական Bell Pottinger Group փիար-գործակալությունը ընդունել է, որ իր հաճախորդների շահերի շրջանակներում վերախմբագրել է «Վիքիպեդիայի» մի շարք հոդվածներ:

Ինչպես հայտնում է The Independent թերթը, «Վիքիպեդիայի» հոդվածներում փոփոխությունները նկատվել են անկախ խմբագիրների կողմից, որոնք պահանջել են հետաքննություն անցկացնել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Bell Pottinger փիար-գործակալության աշխատակիցները տարբեր հաշիվների միջոցով ավելացրել են դրական փաստեր և հեռացրել են բացասականները իրենց հաճախորդների էջերից:

Cyber Security կայքը գրում է, որ դրանից հետո հոդվածի վրա թողնում էին Edit Protection նշանը, որ նշանակում էր՝ հոդվածն արդեն ավարտուն է և հետագա խմբագրման կարիք չունի:

Bell Pottinger գործակալությունը ընդունել է հոդվածները խմբագրելու փաստը, սակայն հայտարարել է, որ իր աշխատակիցները ոչ մի անօրինական քայլ չեն կատարել: Սակայն «Վիքիպեդիայում» ասում են, որ կայքի օրենքներով արգելված է հոդվածը խմբագրել անձնական կամ գործնական շահերից ելնելով, ինչպես նաև արգելված է գովազդային նյութեր տեղադրել: «Վիքիպեդիայի» հիմնադիր Ջիմի Ուելսը սա անվանել է «էթիկական կուրություն»:

«Այս ընկերությունը իրականացրել է փիար-գործակալությունների կամ լոբբիստական ընկերությունների համար ամենասարսափելի մեղքը. նրանց այս արարքը վատ է անդրադարձել հաճախորդների վրա և նույնիսկ ոչ մի շահույթ չի բերել նրանց»,- ավելացրել է Ուելսը:

Այս պահին հաշիվները, որոնց միջոցով Bell Pottinger-ը խմբագրել էր «Վիքիպեդիան», արգելափակված են: Անկախ խմբագիրները շարունակում են բոլոր հոդվածների ստուգումները:

Նշենք, որ Bell Pottinger գործակալությունը համարվում է Մեծ Բրիտանիայի խոշորագույն լոբբիստական ընկերություններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում