Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Կալանավորված լրագրողների ցուցանիշով առաջատարն Իրանն է. Լրագրողների պաշտպանության կոմիտե

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to protect journalists) ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում լրագրողների կալանավորման վերաբերյալ իր հերթական զեկույցը։

Դրանում նշված է, որ ներկայիս դրությամբ համայն աշխարհում իրենց մասնագիտական գործունեության համար բանտերում են պահվում 179 լրագրողներ։ Կալանավորված լրագրողների ցուցանիշով առաջատարն Իրանն է՝ 42 լրագրող։ Վերջիններս վիճարկել էին 2009 թվականին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, ինչի համար էլ հայտնվել էին ազատազրկման մեջ։

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Էրիթրեան՝ 28 լրագրող, Չինաստանը՝ 27 լրագրող, Մյանմարը՝ 12 լրագրող, Վիետնամը՝ 9 լրագրող, Թուրքիան ու Սիրիան՝ 8-ական լրագրող, Իսրայելը՝ 7 լրագրող։

Զեկույցում նշված է, որ նախորդ տարվա համեմատ 34-ով ավելացել է ձերբակալված թղթակիցների, խմբագիրների ու ֆոտոլրագրողների քանակը, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած և ունեցող ժողովրդական հուզումների հետ։

Վերջին անգամ նմանատիպ բարձր ցուցանիշ գրանցվել է 1996 թվականին՝ 185 լրագրող։ Նշվում է, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն իր ամենամյա զեկույցները սկսել է հրապարակել 1990 թվականից սկսած։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հայտարարել էր, որ կալանավորված լրագրողների ցուցանիշով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է.

«Ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 57 լրագրողներ: Այդպիսի իրավիճակչկա աշխարհի որևէ այլ երկրում: Նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ 1-ին տեղը միմյանց միջև էին կիսել Չինաստանն ու Իրանը`34-ական կալանավորված լրագրողներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում