ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը անարդար է համարում ՌԴ Պետդումայի ընտրությունները և կոչ է անում իշխանություններին նոր ընտրություններ կազմակերպել:
«Օրեցօր ավելի շատ ռուսներ են սկսում չհավատալ, որ հրապարակված արդյունքները ազնիվ են: Եվ, իմ կարծիքով, հասարակական կարծիքն արհամարհելը վարկաբեկում է իշխանություններին ու ապակայունացնում դրությունը,- հայտարարել է Գորբաչովը Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում և ավելացրել,- կարծում եմ, որ գործող իշխանությունները պետք է միայն մեկ որոշում կայացնեն, այն է՝ չեղյալ համարել ընտրության արդյունքները և անցկացնել նորը»:











































