Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ամեն կողմից բնապահպանական օրգանիզմը ծակում և քայքայում են. բնապահպանական փորձագետ

Ամեն կողմից բնապահպանական օրգանիզմը ծակում և քայքայում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպանական փորձագետ Արման Վերմիշյանը`խոսելով վերջին օրերին հանրային մեծ քննարկում ստացած բնապահպանական խնդիրների շուրջ:

Նա տեղեկացրեց, որ բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները ցանկանում էին համագործակցել Բնապահպանության նախարարության հետ, առաջարկություններով հանդես գալ, բայց չեն անելու, քանի որ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով սահմանվում են առավել քիչ հանրային լսումներ և մի շարք վիճահարույց դրույթներ: Ըստ Ա. Վերմիշյանի`Թռչկանը վառ օրինակ էր: «Փորձեցին շահագրգիռ անձանց փաստի առաջ կանգնեցնել, բայց մենք կանգնեցրինք փաստի առաջ ՀԷԿ կառուցողներին: Դա պետք է անենք բոլոր դեպքերում»,- մեկնաբանեց բնապահպանական փորձագետը`ենթադրելով, որ նոր օրենք ընդունելու նախաձեռնությունը ցույց է տալիս, որ կառավարությունը Բնապահպանության նախարարության հետ համատեղ ցանկություն չունի համագործակցելու:

Ա. Վերմիշյանը կարծում է, որ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է սկսեն իրենց լայնածավալ աշխատանքները, բողոքի ակցիաները: Նա արդեն չի զարմանում, որ Բնապահպանության նախարարության փորձաքննության ՊՈԱԿ-ը աբսուրդ որոշումներ է կայացնում: «Ո՞վ է ասել, որ Հանքավանում պետք է հանք բացել: Մենք գիտենք, թե ինչ թույլտվություններ է տալիս ՊՈԱԿ-ը: Բնապահպանական ոլորտում փորձաքննության ՊՈԱԿ-ն այն կառույցն է, որ իրավասու է նման անհեթեթ ծրագրեր հաստատել»,- նշեց բնապահպանական փորձագետը` համոզված, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը շատ արդյունավետ կաշխատի:

Արման Վերմիշյանի համոզմամբ, այս բնապահպանական սխալները միանշանակ տանում են կործանման: Նա այս երևույթը համեմատեց քաղցկեղ հիվանդության հետ: «Հարուցիչը մտնում է օրգանիզմ, սկսում սնվել այդ օրգանիզմով և կործանել այն: Հետո մարդը մահանում է: Որոշ անձինք ամեն կողմից բնապահպանական օրգանիզմը ծակում և քայքայում են»,- շարունակեց Ա. Վերմիշյանը`ամփոփելով, որ այսպես շարունակել չի կարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում