Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ն կկորցնի իր իշխող դիրքը. Ա. Մարտիրոսյան

Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխող Единая Россия կուսակցության՝ զգալիորեն քիչ ձայներ ստանալը պայմանավորված է կառավարման անարդյունավետության հանգամանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Ակնհայտ է, որ ռուսաստանցիների վստահությունն այդ կուսակցության հանդեպ նվազել է: Թե ինչ ընտրակեղծիքներ են եղել՝ հստակ չեմ կարող ասել: Միաժամանակ, նույնիսկ Ռուսաստանում, որտեղ տնտեսական ցուցանիշներն ավելի լավն են, քան Հայաստանում, կառավարման անարդյունավետությունը բերեց նրան, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունն սպասվածից ավելի քիչ ձայներ ստացա»,- նկատեց նա:

Պատգամավորի խոսքով, ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքներին, ապա ամեն ինչ կախված է լինելու դրանց արդարության աստիճանից: «Եթե ընտրությունները արդար անցնեն, միանշանակ է, որ հայաստանյան այսօրվա կոալիցիան չի կարող պահել իշխանությունը: Հայաստանում առավել արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որովհետև, ի տարբերություն Ռուսաստանի, ուր, ըստ էության, ընդդիմություն գոյություն չունի, Հայաստանում հրապարակային պայքար կա, նույնիսկ վերջին տարիների ընթացքում քաղաքացիական ակտիվությունն է մեծացել, ուստիև կարծում եմ՝ արդար ընտրությունների պարագայում դրական փոփոխություններ կարող ենք ակնկալել: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ՝ ընտրությունների արդար անցկացման մասով հույսեր չունեմ: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման բան պատահի, ՀՀԿ-ն կկորցնի իր իշխող դիրք»,- ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 95.71 տոկոսի հաշվարկից հետո իշխող Единая Россия կուսակցությունը հավաքել է 49.54 տոկոս քվեներ:

Հատկանշական է, որ Պետդումայի նախորդ ընտրություններում Единая Россия հավաքել էր ընտրողների 64 տոկոս ձայները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում