Monday, 06 05 2024
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ

Ռուսաստանի ազդեցությունը պետք չէ չափազանցել

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունը հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ անել Հայաստանում 2012 թվականի մայիսին սպասվող խորհրդարանի ընտրության վերաբերյալ: Բանն այն է, որ ռուսական քաղաքական գործընթացները գրեթե նույնությամբ հաճախ պրոյեկտվում են նաև Հայաստանի վրա:

Այդ իմաստով առաջիկայում անշուշտ կլինեն շատ վերլուծություններ և մեկնաբանություններ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Պետդումայի ընտրությունը Հայաստանում սպասվող առաջիկա ընտրական գործընթացի վրա: Այստեղ, սակայն, պետք է հնարավորինս զերծ մնանք չափազանցություններից:

Բանն այն է, որ ուղղակի հետևությունների հիմքեր գրեթե չկան: Օրինակ` Պետդումայի ընտրությանը ապահովվեց «Եդինայա Ռոսիա»-ի մոտ 50 տոկոսանոց հաղթանակը: Դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում էլ իշխող կուսակցությունը իրեն վերագրելու է այդպիսի ցուցանիշ: Բանն այն է, որ Հայաստանում ընտրակարգը հարյուր տոկոս համամասնական չէ, ինչպես Ռուսաստանում: Բայց, մյուս կողմից, մեծամասնական ընտրակարգը Հայաստանի իշխող ՀՀԿ-ին կարող է հնարավորություն տալ ավելի քիչ ձայն գրել համամասնականով և «պակասը» լրացնել մեծամասնականի միջոցով:

Այստեղ էական պահ կա նաև` կապված այն միտումի հետ, որ նկատվեց Ռուսաստանում: Ռուսաստանում իշխող կուսակցությունը, նախկին ընտրության համեմատ, ավելի նվազ տոկոս է ստացել`ավելի քան 10 տոկոսով ավելի քիչ ձայն, քան 2007 թվականին: Իսկ Հայաստանում ՀՀԿ-ն հայտարարում է իր ձայները ավելացնելու մտադրության մասին, և ներքին պրոցեսների տրամաբանությունն էլ է հուշում, որ Սերժ Սարգսյանը պետք է խորհրդարանի ընտրությունն օգտագործի իր իշխանությունը, ի դեմս ՀՀԿ ձայների, ավելացնելու ուղղությամբ, որպեսզի կարողանա ըստ էության պատրաստվել արդեն 2013-2018 նախագահական փուլին:

Հայաստանում թերևս տարբերություն կլինի նաև կուսակցությունների քանակի առումով, և ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանում խորհրդարան կանցնեն, ամենայն հավանականությամբ, ավելի շատ թվով կուսակցություններ, քանի որ այլ է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը:

Ռուսաստանում իշխանության հորիզոնականը տարածվում է ոչ միայն հանրային սեկտորով, այլ նաև քաղաքական: Այսինքն` իշխանությունն ըստ էության Ռուսաստանում վերահսկողության տակ է վերցրել ամբողջ քաղաքական դաշտը` կարողանալով իշխանական, ֆինանսական և տեղեկատվական լծակների միջոցով մարգինալացնել ընդդիմությանը և թողնել, այսպես ասած, թանգարանային ընդդիմություն` ի դեմս Կոմկուսի, Ժիրինովսկու, և նաև կառավարելի ընդդիմություն`ի դեմս Միրոնովի:

Հայաստանում իրավիճակն այլ է` քաղաքական դաշտում միակենտրոն վերահսկողություն գոյություն չունի, ինչը Սերժ Սարգսյանին ստիպելու է հաշվի առնել իրողություններն ու ավելի շատ կոմպրոմիսներ որոնել, քան, օրինակ, Պուտինը: Եվ ամենակարևորը` Հայաստանի ընտրական գործընթացներում մեծ է միջազգային հանրության ազդեցությունը, ինչը ևս ենթադրում է բոլորովին այլ տրամաբանություն:

Այդ ամենով հանդերձ` ՌԴ Պետդումայի ընտրությունները Հայաստանի խորհրդարանի ընտրության մասին դատողությունների հիմք դիտարկելը հենց կլինի այն չափազանցությունը, որը ինչ-որ առումով կարող է Հայաստանի տեղեկատվական դաշտում առաջացնել ավելորդ շեղումներ: Պետդումայի ընտրությունն իրականում որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի ընտրական գործընթացների վրա: Դա չի նշանակում, որ ազդեցություն չի ունենա Ռուսաստանը: Պարզապես, եթե ռուսաստանյան ընտրությանը Մոսկվայի ազդեցությունն է ամենամեծը, ապա Հայաստանում սպասվող ընտրությանը Մոսկվայի ազդեցությունը լինելու է ընդամենը մեկը, ու հաստատ` այլևս ոչ ամենամեծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում