Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը խուսափեց պատասխանատվությունից. Գերմանիայում իր հատուկ ավտոմեքենայով նա առանց ամրագոտու էր երթևեկել:
The Local պարբերականի փոխանցմամբ` Ֆրայբուրգի պաշտոնյաների խոսքերով, տարբեր քաղաքներ այցելություններ կատարելիս պապի վրա չեն տարածվում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները:
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի դեմ բողոք է ներկայացվել տրանսպորտում անվտանգության կանոններին չհետևելու համար, քանի որ նա մի քանի անգամ հրաժարվել է անվտանգության գոտի կապել:
Փաստաթղթում տղամարդը բողոքում է, որ 2011 թվականի սեպտեմբերին Ֆրայբուրգ կատարած այցի ժամանակ պապը քաղաքի փողոցներում երթևեկել էր առանց անվտանգության գոտու: Այդպիսով նա վտանգել էր ոչ միայն իր, այլ նաև նրան ողջունելու եկած մարդկանց կյանքը:
Եթե ապացուցվեր, որ Բենեդիկտոս XVI-ը խախտել է երթևեկության կանոնները, ապա նա կվճարեր 30-ից մինչև 2,5 հազար եվրո տուգանք: Պաշտոնական Վատիկանն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել:








































