Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բոլոր թեկնածուներն էլ Չոռնի են

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` Չոռնի Գագոյի աղմկահարույց հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը, ըստ էության, կանգնել է դիլեմայի առաջ` ո՞ւմ «կարգել» Երևանի քաղաքապետ:

Ճիշտ է, օրենքով քաղաքապետին պետք է ընտրի Երևանի ավագանին, որի նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին, սակայն մինչ այդ Սարգսյանը պետք է կայացնի իր որոշումը, համաձայն որի էլ արդեն ավագանին կառաջադրի և միաձայն կընտրի Երևանի քաղաքապետին: Սակայն ամենակարևոր խնդիրը, թերևս, այն չէ, թե ում կընտրի ավագանին, և անգամ նույնիսկ ոչ այն, թե ում կընտրի Սարգսյանը, այլ այն, թե ում կարող է ընտրել Սարգսյանը, ով է նրա ռեսուրսը, ի վերջո մի՞թե ինչ-որ բան կարող է փոխվել` կախված նրանից, թե ով կլինի քաղաքապետ, եթե նշանակողը (դե ֆակտո), միևնույն է, Սերժ Սարգսյանն է: Վերջինիս կողմից նշանակված ցանկացած քաղաքապետ, միևնույն է, Չոռնի է լինելու` իր էությամբ և տեսակով: Ուղղակի Սարգսյանը ընտրելու է այն Չոռնիին, ով ավելի ձեռնտու է իրեն: Իսկ շրջանառվող թեկնածուների անունները, հիշեցնենք, երեքն են` Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյան և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, Առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյան:

Տարոն Մարգարյան

Այս թեկնածուի համար, մեր տեղեկություններով, ակտիվորեն աշխատում է Երևանի կրիմինալը, օլիգարխիան` ի դեմս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի: Դա իշխանական համակարգում բնական է համարվում. որպես քաղաքական գործիչ իր սեփական «ես»-ը չունեցող այս անձնավորությունը ուղղակի գտածո է կրիմինալի համար, քանի որ նրա նշանակման դեպքում կրիմինալը կունենա իր սեփական` գրպանային քաղաքապետը, որին ոչ թե ինչ-որ խնդրանքով զանգելու և դիմելու են, այլ` ուղղակի հրահանգելու են: Տարոն Մարգարյանին ընդունված է ներկայացնել որպես «կարգին տղա», «համեստ տղա», սակայն այդ համեստ կերպարով տղան իրականում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխանական համակարգի մյուս ներկայացուցիչներից: Որպես Տարոն Մարգարյանի կարգին տղա» լինելու ապացույց՝ բերվում է այն փաստարկը, թե ինչպես է վերջինս թաղապետ եղած տարիներին կազմակերպել Ավան համայնքը, ինչքան խոտ ու ծաղիկ է ցանել: Այդ ընթացքում, իհարկե, հասցրել են մոռանալ, թե Տարոն Մարգարյանը ինչպես է ընդհանրապես դարձել Ավանի թաղապետ. 2005-ին, երբ դեռ ողջ էր Անդրանիկ Մարգարյանը, որդին թաղապետ դառնալու ցանկություն էր հայտնել, և իբր` չնայած վաղամեռիկ վարչապետը դեմ էր դրան, Տարոնն այնուամենայնիվ առաջադրվել և ընտրվել է: Այդ պատմության ընթացքում, իհարկե, մոռացվում է, թե ինչպես է Տարոնի ցանկության ի հայտ գալուն զուգահեռ հանկարծակի հրաժարական տվել Ավանի նախկին թաղապետ Հարություն Մարգարյանը, և ապա` Նեմեց Ռուբոյի լոբբինգով Տարոնը դարձել թաղապետ: Այդ ժամանակ Տարոն Մարգարյանը դեռ ընդամենը ինչ-որ 7 միլիոն դրամի կարողություն ուներ` համենայնդեպս ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների: Երկու տարի անց Տարոն Մարգարյանը ԿԸՀ էր ներկայացրել արդեն 64 միլիոն դրամ և 50 հազար դոլարի մասին տեղեկանք, ինչպես նաև տեղեկանք այն մասին, որ Երևանի կենտրոնում մի քանի բնակարաններ ունի, Ավանում կառուցվող հսկայական առանձնատուն, «Z» տաքսի ծառայության, «Ավան» առևտրի կենտրոնի, բազմաթիվ այլ հողատարածքների ու բիզնեսների սեփականատերն է: Ավելին, շաբաթ օրը«ՙԱրքայաձոր» ռեստորանում տեղի է ունեցել մի հարսանիք, որտեղ քավոր է եղել նույն Տարոն Մարգարյանը, ով նորապսակներին է նվիրել ադամանդյա մատանի, Ֆրանսիայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում մեղրամիս անցկացնելու ուղեգիր, ինչպես նաև Range Rover նոր ավտոմեքենա: Մի քիչ ճոխ չէ՞ համեստ տղայի կերպարի համար: Բացի այդ, չմոռանանք, որ հենց նույն Տարոն Մարգարյանն էր ղեկավարում Ավան համայնքը այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ թռուցիկներ բաժանելիս թաղային թափթփուկների կողմից ավազակային հարձակման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ կանայք: Մի խոսքով, Տարոն Մարգարյան «կարգին տղան» ոչ պակաս օլիգարխ է, ուղղակի ձեռի հետ խոտ ու ծաղիկ է աճեցնում, բայց որ ամենակարևորն է կրիմինալի համար` հեշտ կառավարելի է:

Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը ստանձնեց հայտնի Ռոլանդ Ադոնցից հետո: Ըստ որոշ տեղեկությունների` Կարապետյանը, որը այդ ընկերության կողմից իրականացվող բոլոր ֆինանսական մեքենայությունների համահեղինակներից է ու իրականացնողը, բարեկամական կապեր ունի նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, ով էլ նրա համար հենց ճանապարհ է հարթել դեպի այդ ընկերություն: Ըստ որոշ տեղեկությունների` ամսական միայն 40 հազար դոլար աշխատավարձ ստացող Կարեն Կարապետյանը ամենաշատը հմտացած է գազի գնի և դոլար-դրամ տատանումների հաշվին իրականացվող ֆինանսական աճպարարության հարցում: Կարապետյանի և նրա կողմից իրականացված մեքենայությունների մասին բազմիցս բարձրաձայնել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ընդ որում, դրանք Կարապետյանը չի էլ թաքցնում: Ասենք` բոլորին հայտնի է, որ Կարապետյանի հայրը ունի պլաստմասսայե խողովակների գործարան (որը գտնվում է նախկին Ալյումինի գործարանի հարևանությամբ), և ում արտադրած խողովակներն էլ «ՀայՌուսգազարդը» օգտագործում է գազաֆիկացման ժամանակ: Բացի այդ, Հրանտ Բագրատյանը իր ելույթներում մի քանի անգամ հիշատակել է այն մասին, որ նույն Կարեն Կարապետյանը տարեկան 24 անգամ գործուղման է մեկնում` ամեն անգամ ծախսելով 1 մլն դրամ: Ամիսներ առաջ Բագրատյանը նաև բարձրաձայնել էր այն մասին, որ Կարապետյանը վերջերս Լոնդոնում մասնակցել է «բուրժուական» մի միջոցառման, որտեղ ամեն մի մասնակից միայն մուտքի համար վճարել էր 25 հազար ֆունտ: Իսկ ամառային հանգիստը Եվրոպայի ամենաթանկ երկրներում և ամենաթանկ հյուրանոցներում անցկացնելու Կարապետյանի սովորության մասին տեղյակ են շատերը: Մի խոսքով, Կարեն Կարապետյանը լավ փող բերող ֆունկցիոներ է: Իսկ որ իշխանությունները Երևանը դիտարկում են որպես փող դիզելու միջոց` որևէ մեկի համար գաղտնիք չէ: Թերևս, ի՞նչ արժե միայն նույն Ռոբերտ Քոչարյանի «փողի վրա նստած՝ փող ես ուզում» հայտնի արտահայտությունը: Դրանից բացի, չմոռանանք նաև, որ Երևանը արդեն քանի տարի է` դարձել է ռուսական կեղտոտ փողերի լվացման կենտրոն: Իսկ Կարեն Կարապետյանը նաև ռուսական կապեր ունի:

Դերենիկ Դումանյան

Առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը, թեև վերջերս ակտիվ «ռասկրուտկա» է արվում, այդուհանդերձ, համարվում է ամենաքիչ շանսեր ունեցողը: Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ Դումանյանը երբեք ոչնչով աչքի չի ընկել, մշտապես համարվել է գորշ և աչքի չընկնող կերպար, իսկ ՀՀԿ ցուցակում և ապա նաև ավագանու կազմում, ի թիվս մի շարք այլ գրագետ անձանց, հայտնվել է զուտ որպես «շիրմա»: ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, ավագանու իր ցուցակը լցրել էր մտավորականներով` ծխածածկույթ ապահովելու համար, այդ անձինք, սակայն, միայն մանեկենի դեր են կատարում, և իրական որոշում կայացնողներ չեն: Իրական որոշում կայացնողն այս պահին Սերժ Սարգսյանն է, ով էլ ծանրութեթև է անում, թե որ Չոռնիին նշանակի քաղաքապետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում