Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կոմպրոմատային պատերազմի շեմին

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետի պաշտոնի համար կառավարության դեմ պայքար սկսած Հարություն Առաքելյանը, ով արդարադատության նախարարությունից պահանջում է, այսպես ասած, ճանաչել ՀՌԱԿ ատենապետի պաշտոնի իր ընտրությունը, հանդես եկավ «Նաիրիտ» գործարանի անվան տակ ԱՊՀ միջպետական բանկից վերցված 70 միլիոն դոլար վարկից 31 միլիոնի յուրացման մասին հայտարարությամբ, որտեղ շոշափվում էր Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում և վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը:

Թե ինչ ընթացք կստանա այդ գործը, ինչ աղմուկ, հանրային ինչ հետաքրքրություն կառաջացնի, դժվար է կանխատեսել: Փոխարենը, կարծես թե նույն դժվարությունը չկա մեկ այլ կանխատեսում անելու համար: Խոսքը կոմպրոմատների պատերազմի մասին է, որ Հայաստանում կարող է սկսվել առաջիկա ընտրական պայքարի շրջանակում: Կասկած չկա, որ Հայաստանում կոմպրոմատը այնքան է, որ թերևս կարող է մի քանի այլ երկրների նախընտրական շրջանների բավարարել: Այդ ամենը երկար ժամանակ խեղդվում էր, իշխանությունը մի բուռ էր, հասարակությունն անտարբեր ու ցաքուցրիվ, հասարակական կարծիքը չուներ անգամ այն մոբիլիզացիոն կղզյակները կամ կղզիները, որ կան այժմ, որոնք տարբեր դինամիկայի ակտիվությամբ փորձում են ազդել երկրում տեղի ունեցող գործընթացների վրա, չկար հասարակական թեկուզ նվազագույն մոբիլիզացիա ապահովելու ունակ ընդդիմություն, չկային համացանցային զարգացած տեխնոլոգիաներ, չկար համաշխարհային տնտեսական ճգնաժամ, այն էլ երկրորդ ալիք, դրանից բխող արմատական վերանայումների համաշխարհային անհրաժեշտություն, ինչն էլ իր հերթին առաջացնում է ներքին լուրջ վերանայումների անխուսափելիություն:

Այդ ամենի բացակայությունը հանրապետությունում ձևավորել էր մի ներքաղաքական ստատուս քվո, երբ հարցերը, խնդիրները լուծվում էին փոխադարձաբար ոչ ցավալի փոխզիջումների հիման վրա, իսկ անհնազանդության օջախները մարելու հարցում իշխանությունն ուներ ամուր բռունցք, և կարիք չկար հարցեր լուծելու համար դիմել կոմպրոմատներին:

Ընդհանրապես, կոմպրոմատային գործունեությունն ակտիվանում է այն շրջանում, այն ժամանակաշրջանում, երբ ակտիվանում է հասարակության դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, երբ մեծանում է հասարակական կարծիքի նշանակությունը, եթե ոչ ճակատագրական կամ վճռորոշ իմաստով, ապա գոնե որոշումների և գործողությունների վրա ունեցած նկատելի ազդեցության մասով: Ներկայումս, տեխնոլոգիական առաջընթացի, ինչպես նաև ճգնաժամի առաջ բերած ռեսուրսային սղության պատճառով, ինչին գումարվում է նաև 2007-08 թվականներից նկատվող քաղաքացիական գիտակցության շեշտակի աճը, հանրային կարծիքի նշանակությունը հայաստանյան կյանքում իսկապես մեծացել է: Եվ այդ հանգամանքները միասին, փոխազդելով իրար, ըստ էության ստեղծել են մի իրավիճակ, երբ իշխանությունը ստիպված է հարցերը լուծել արդեն կոմպրոմատային պատերազմների միջոցով, քանի որ փոխզիջումային տարբերակներն արդեն ցավոտ են, իսկ հասարակությունն էլ արդեն առավել պահանջկոտ:

Իշխանությունն էլ այժմ միատարր չէ, և թեև քաղաքական մյուս ռեսուրսների իմաստով կարծես թե Սերժ Սարգսյանին հաջողվել է այն կենտրոնացնել իր ձեռքում, զգալիորեն կենտրոնացնել՝ ոչ ամբողջությամբ, ապա ներքին, ստվերային գործընթացների առումով դաշտն իսկապես խուճուճ է, և կա խաղի ընդհանուր կանոնների ներդրման և վերահսկման վակուում, ինչն էլ խաղացողների բազմազանության արդյունքում ստեղծում է կոմպրոմատների համար պայքարի լավ նախադրյալներ, առավել ևս, որ պայքարի մյուս ձևերը Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե սպառվել են: Իշխանության տարբեր սեգմենտները այլևս զրկված են միմյանց հետ այլ կերպ հարաբերվելու, հաշիվներն այլ կերպ պարզաբանելու հնարավորությունից, քանի որ մի կողմից այլ ռեսուրս չկա՝ հարցերը լուծելու համար, մյուս կողմից՝ հասարակությունն է սկսել հարցերը լուծելու առումով իր կամքը թելադրել, իսկ իրենք էլ հանրությանը առաջարկելու այլ բան չունեն, և նվազագույնը կոմպրոմատն է, որ պետք է ներկայացնեն մրցակցի կամ հակառակորդի հանդեպ:

Խոսքը հենց իշխանական ճամբարում եղած մրցակցի կամ հակառակորդի մասին է: Ավելին՝ հավանական է նաև, որ այդ կոմպրոմատային պատերազմը հենց կենտրոնական իշխանությունը խրախուսի, այսինքն՝ Սերժ Սարգսյանն ինքը, այդպիսով փոձելով իր համար է՛լ ավելի կառավարելի դարձնել իշխանական դաշտը և է՛լ ավելի արդյունավետորեն այն հավաքել իր բռան մեջ: Դա կարող է լինել «բաժանիր, որ տիրես» սկզբունքի մարտավարական կիրառումը, ընդ որում՝ ոչ միայն ներիշխանական ճամբարի մասով, այլ նաև հասարակական սեկտորի զգալի մասով:

Խոսքը վերաբերում է այն իրավիճակին, երբ դաշտը լցնելով զանազան աղմկահարույց կոմպրոմատներով, հնարավորություն է ստեղծվում կառավարել նաև հանրային ուշադրությունը և այն ուղղել ցանկալի հունով: Այլ կերպ ասած՝ հնարավոր է նաև կոմպրոմատների օգնությամբ հանրային կարծիքը կառավարելու տարբերակը: Այդուհանդերձ, առկա իրավիճակն առաջին հերթին կարելի է նաև հասարակության հաջողությունը համարել, որ կարողացավ նպաստել երկրում այնպիսի իրավիճակի ձևավորմանը, որ իշխանությունը, անկախ այս, թե այն նպատակից, բոլոր դեպքերում ստիպված է լինելու ձեռքը տանել գզրոցի բռնակին և հանել կոմպրոմատները կամ դրանց մի մասը: Կմնա միայն, որ հանրությունն իր ակտիվությամբ շարունակի զարգացնել հաջողությունը, ոչ թե դառնա իր իսկ հաջողության մանիպուլյացիայի գերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում