Saturday, 08 06 2024
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

Արևմուտքի՝ ՀՀ-ին առաջարկած ուղղությունը ճշգրիտ ուղղություն է. Արամ Զ. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը դրական է գնահատում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցը Հայաստան, քանի որ համոզված է, որ Արևմուտքի՝ Հայաստանին առաջարկած ուղղությունը ճշգրիտ ուղղություն է: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Այդ ուղղությունը փորձարկված ուղղություն է, և ժողովրդավար երկրներին առաջընթաց ու բարեկեցություն ապահովող այլ քաղաքական տարբերակ դեռ ստեղծված չէ: Շատ լավ է, որ եվրոպական կառույցները հետաքրքրված են Հայաստանով»,- նկատեց Արամ Սարգսյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը հատկանշական համարեց նաև, որ Էշթոնը ԵԱՀԿ-ի՝ ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին աջակցելու միտք է հայտնել: «Միանշանակ գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չպետք է փոփոխվի: Եթե նույնիսկ դրա եռանախագահողներից մեկն է փոխվում, որոշակի դժվարություններ են առաջանում: Այդ է պատճառը, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի բանակցային ճանապարհով, այլապես ձևաչափի փոփոխությունը վնասելու է թե՛ Հայաստանին, թե՛ ԼՂ կարգավորման գործընթացին ընդհանրապես: Որքան շատ միջազգային կառույցների ներկայացուցիչներ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը սատարելու միտք արտահայտեն, այնքան ավելի լավ»,- ամփոփեց Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Քեթրին Էշթոնը Հայաստան է ժամանել այսօր՝ նոյեմբերի 17-ին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը և շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը: Զրուցակիցները արձանագրել են, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե՛ բարձր մակարդակի շփումներով, թե՛ քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ և խորացմամբ, թե՛ ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով:

Քեթրին Էշթոնն իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում