Tuesday, 14 07 2026
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան

Մեր վրա հույս չդնեք. Blog

Փորձագետ Գաբրիել Բագրատունին Ej էլեկտրոնային ամսագրի (ejournanal.am) իր բլոգում գրում է.

Կարծես թե մտնում ենք նախընտրական փուլ: Եվ կարծես թե հայոց հասարակության մոտ այդ ընտրությունները հետաքրքրություն առաջացնել չեն կարող: Հասարակությունը հո՞ գիտի, որ մեր քաղաքական գործիչներն անընդհատ խաբում են ու որևէ նոր բան չեն կարող անել: Եվ խաբում են այնպես, որ արդեն նախօրոք գիտես` ով, երբ և ինչ կասի:

Վաղուց հայտնի է, որ Հայաստանում հասարակությունը չի վերահսկում ընտրության արդյունքներն` ինչ էլ ընդդիմությունը չանի: Ինչ տարբերակ էլ չառաջարկվի, և ինչքան էլ այն ընդունելի լինի, պետք է ընդունել նաև, որ ընդդիմության բոլոր առաջարկները գործնական առումով անիմաստ են: Ուստի, պետք է հանգստանալ, անպտուղ հաշվարկներ չանել, այլ անել, ինչը սիրտն է ուզում: Այդպես ավելի հաճելի է, թեկուզ և ոչ օգտակար:

Կարելի է, օրինակ, ընդհանրապես չգնալ ընտրությունների և արհամարհել դրանք: Արհամարհանքը նման է ապահարզանի հայտի` իշխանության և նրան համարժեք ընդդիմության հետ: Այն դաշտում, որտեղ նրանք են, որևէ բարի բերք չի լինելու: Մենք` նորմալ մարդիկ, այնտեղ անելիք չունենք: Ընտրությունները, որոնցով չես կարող փոխել իշխանությանը, կարելի է դարձնել ոչ թե ապստամբության առիթ, այլ մեր քաղաքական վերնախավի վրա խաղաղ ճնշման գործիք: Մենք մեր դաշտը կարող ենք վարել, մշակել այլընտրանքային քաղաքական կյանքը, թեկուզ համացանցում:

Արհամարհանքից կամ բոյկոտից իհարկե բան չի փոխվի, արդյունքները կմնան նույնը: Սակայն իշխանության և ընդդիմության գլուխները կիմանան դրա մասին: Հին անեկդոտ կա. կինը ամուսնության մասին հայտարարություն է տալիս և գրում է, որ փնտրում է երիտասարդ, շեկ, բարձրահասակ փեսացու, իսկ հրեաներին խնդրում է իրեն չանհանգստացնել: Գալիս է մի տարեց ճաղատ հրեա և ասում, որ եկել է հայտարարությամբ: Կինը վրդովվում է. չէ՞ որ նա նախապես զգուշացրել էր: Իսկ հրեան պատասխանում է. «Այդպես էլ հասկացա, պարզապես մտա ասելու, որ իմ վրա հույս չդնեք»: Այնպես որ հասարակությունն էլ կարող է մեր չհասունացած քաղաքական վերնախավին ասել. մեր վրա հույս չդնեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում