Շաքարախտի միջազգային ֆեդերացիան կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը յուրաքանչյուր 10 մարդուց մեկը կարող է հիվանդ լինել շաքարախտով:
Երկուշաբթի օրը ներկայացված զեկույցում նշվում է, որ 522 միլիոն մարդ կարող են շաքարախտ ձեռք բերել հաջորդ երկու տասնամյակների ընթացում ծերացման և ժողովրդագրական փոփոխությունների պատճառով:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այսօր աշխարհում շաքարախտով հիվանդ 346 միլիոն մարդ կա:









































