Monday, 06 05 2024
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա

Սոցիալական փաթեթը կաշխատի 4 ուղղությամբ

Մինչև 2012 թ. բյուջեի ընդունումը կհստակեցվեն սոցիալական փաթեթի բոլոր վիճելի հարցերը, և այն կկիրառվի 2012 թ. հունվարի 1-ից: Ինչպես այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կառվարությունում քննարկվել է աշխատավարձը բարձրացնե՞լ, թե՞ սոցիալական փաթեթ տրամադրել, և կշեռքի նժարները թեքվել են դեպի սոցփաթեթի կողմը.

«Որոշվեց սոցիալական փաթեթի տարբերակը, որովհետև դա ավելի հավասար քաղաքականություն է ապահովում: Այսինքն՝ այդ գումարը կլինի միջին հաշվով 100-120 հազար դրամ, որը տրվելու է բոլորին հավասար չափով: Այսինքն՝ 300 հազար դրամ ստացողն էլ կստանա նույն փաթեթը, 100 հազար կամ 40 հազար դրամ ստացողներն էլ: Տեխնոլոգիան մանրամասն մշակված է, միայն մի խնդիր կա՝ շահառուների թվաքանակի վերջնական ճշգրտումը, որովհետև կան շահառուներ, որոնք, ըստ էության, բյուջետային ոլորտում չեն շրջանառվում: Խոսքը վերաբերում է ՊՈԱԿ-ներին: Պետբյուջեից ուղղակի և անուղղակի սնվող բոլոր աշխատողներին պետք է հաշվառել, որովհետև այդ գումարը գոնե 100 հազարից պետք է պակաս չլինի»:

Ըստ Պ.Սաֆարյանի՝ բյուջեի մեջ սոցփաթեթի հիմքում դրված 18 մլրդ դրամը ամբողջ հանրային ոլորտում (ուժային ոլորտ, ՊՈԱԿ-ներ, քաղծառայություն) բյուջեի մեջ աշխատավարձերի ֆոնդի 10%-ի չափով է: Միջնաժամկետ ծախսային ծրագրով 2013 թ.-ին նախատեսվում է աշխատավարձերի 10% բարձրացում, 2014-ին՝ 20%:

Շահառուն կկարողանա փաթեթն օգտագործել 4 նպատակներով ՝ բժշկական ապահովագրության համար, հիփոթեքային, ուսման վարձ կամ էլ ՀՀ-ում և ԼՂՀ-ում իր հանգստի դիմաց վճարելու համար:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ վիճահարույց է հիփոթեքային վարկի սուբսիդավորման հարցը, որովհետև քաղծառայողները կամ հանրային ծառայողներն իրենց աշխատավարձով բնակարան ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն չունեն, մանավանդ, որ սահմանափակված են այլ գործունեություն իրականացնելու առումով. «Ստացվում է, որ ձևական ենք դարձնում այս փաթեթում այդ բլոկի օգտագործումը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ նույնը հանգստի դեպքում՝ չի կարողանա ամբողջ ընտանիքով գնալ հանգստի, և նույնը կրթության առումով՝ վարձավճարներն այնքան բարձր են, որ չեն կարողանա վճարել, և 200 հազար շահառուների դեպքում կստացվի որ շատ չնչին գումարի մասին է խոսքը:

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ եթե փորձենք սոցփաթեթը վերածել աշխատավարձի, ապա նաև հարկերի գանձման մեխանիզմն էլ պետք է հստակ աշխատի, այսինքն՝ կառավարությանը դա ձեռք է տալիս, բայց այդ նպատակով հատկացվելիք 18 մլրդ դրամի դեպքում, բյուջեն կորցնում է 4 մլրդ դրամ հարկ, և այդ 4 մլրդ-ը ուղիղ գնում է նշված ոլորտների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում