Thursday, 06 06 2024
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ

Էրդողանն ամեն անգամ Գերմանիա է գալիս սեփական գաղութն այցելող թագավորի պես. Die Welt

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ գերմանական մամուլը խստորեն քննադատել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի պահվածքը՝ Գերմանիայի և Թուրքիայի միջև աշխատանքային միգրանտների մասին համաձայնագրի 50-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով նրա կատարած գերմանական այցի ժամանակ։

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իրեն անտակտ պահեց՝ Բեռլին կատարած վերջին այցի ժամանակ», – գրում են գերմանական առաջատար թերթերը՝ նկատելով, որ այս վարքագիծը շարունակելու դեպքում Էրդողանին դժվար կլինի համախոհներ գտնել Եվրոպայում։

«Թուրքիայի վարչապետն ամեն անգամ Գերմանիա է գալիս սեփական գաղութն այցելող թագավորի պես», – պնդում է գերմանական Die Welt–ը և մանրամասնում. – «Էրդողանն իրեն այնպես է պահում, ասես ինքը Գերմանիայում ապրող բոլոր 3 միլիոն թուրքերի հովանավորն է, ասես նրանք բոլորը իրեն են պատկանում»։

«Այս երկրի իշխանությունները պահանջում են, որ թուրքերը գերմաներենի քննություն հանձնեն՝ Գերմանիայում ապրող իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար։ Դա ոչ այլ ինչ է, քան մարդու արժանապատվության ոտնահարում», – հայտարարեց էրդողանը՝ հավելելով․ – «Գերմանիայում ապրող թուրքերը նախ պետք է թուրքերեն իմանան, հետո՝ գերմաներեն»։

«Էրդողանի ամենասիրած զբաղմունքների մեկը աջուձախ բողոքելն է, թե Գերմանիան, իբր, բավարար ջանքեր չի գործադրում Թուրքիային Եվրամիություն ընդունելու համար», – գրում է Die Welt–ը։ – «Սա նրա կողմից անտակտություն է՝ թուրք–գերմանական համաձայնագրի 50-ամյակի հանդիսությունների ֆոնին, և եթե Էրդողանն այսպես շարունակի, դժվար թե ընկերներ գտնի Եվրոպայում»։

Թեման շարունակում է Frankfurter Rundschau-ն․ – «Ռեջեփ էրդողանն օգտագործեց գերմանական իր այցը՝ մարդու իրավունքների խիզախ պաշտպանի դեր ստանձնելու համար։ Սակայն, չկարծեք, թե նա այստեղ հայտարարեց Թուրքիայում ազատորեն հանրահավաքներ անցկացնելու, կրոնական ու քաղաքական իրավունքները երաշխավորելու մասին և կամ պնդեց, թե այսուհետ ազատամիտ թուրք մտավորականները կարող են չվախենալ դատական հետապնդումներից։

Նա ընդամենը պնդեց, թե Գերմանիայի իշխանությունները ոտնահարում են թուրքերի արժանապատվությունը, երբ պահանջում են նրանցից գերմաներենի տարրական քննություն հանձնել։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ էրդողանը չգիտի և չի էլ ուզում իմանալ՝ ինչ է մարդկային արժանապատվությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում