Իրկուտսկի սրճարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք հաճախորդների միջև, որի արդյունքում տասը մարդ վիրավորվել է, մեկը գտնվում է ծանր վիճակում: Ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել դանակներով և տրավմատիկ զենքերով:
Իրկուտսկի շրջանի Քննչական հանձնաժողովի ղեկավարի օգնական Վլադիմիր Սալովարովը հայտնել է, որ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 15 մարդ, վեճն առաջացել է հանկարծակի, պատճառները ճշտվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:











































