Friday, 10 07 2026
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

Հոկտեմբերի 27-ի վերքը միշտ բաց կմնա, մինչև որ իրական մեղավորները չպատժվեն. Հովհ. Հովհաննիսյան

Իհարկե կգա այն օրը, երբ հանրությունն, ի վերջո, կիմանա Հոկտեմբերի 27-ի ողբերգության իրական կազմակերպիչների`12 տարի առաջ Հայաստանի իշխանությունը գլխատողների անունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մինչև այսօր Հայաստանը, որպես երկիր, այդպես էլ չկարողացավ վերագտնել իր ազգային-պետական պատկերը, որովհետև հասարակությանը հասցված այդ վերքն այդպես էլ չի բուժվում: Վերքը միշտ բաց կմնա, մինչև որ իրական մեղավորները չպատժվեն: Հայաստանը 12 տարի առաջ որպես երկիր կայանալու հնարավորություն էր ստացել: Այդ հնարավորությունը, սակայն, մեր ձեռքից խլեցին, և մենք հայտնվեցինք մի քաոսի մեջ, որը շարունակվում է մինչև այսօր և կշարունակվի, քանի դեռ գործում են այս իշխանությունները: Այս քաոսը շարունակվում է, խորանում է` երկրին խոշոր վնասներ հասցնելով»,- նկատեց Հովհաննես Հովհաննիսյանը` հավելելով, որ այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի սպանդի գնով իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին: «Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանի թևավոր խոսքը, որ հոկտեմբերի 27-ն «ուչաստկովիի գործ ա»: Երբ նման ողբերգությունից հետո երկրի գործող նախագահը նման գնահատական էր տալիս, այն ժամանակ արդեն պարզ էր, թե այս ամենն ուր է գնում: Բայց բոլոր խնդիրներն իսկապես կլուծվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, երբ երկրում ժողովրդավարություն ձևավորվի, և ժողովուրդը դառնա այս երկրի տերը»,- ամփոփեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում