Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Աճարպուտը մշակելու հող չունի, Բերքաբերն էլ հող ունի՝ թուրքն է խանգարում (տեսանյութ)

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքը սահմանային գյուղ է, որի հողերի 80%-ը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ, իսկ 20%-ն անմիջապես կրակագծի մոտ է: Համայնքի ղեկավար Սուրեն Խուդավերդյանը «Առաջին լրատվականին» հայտնեց, որ գյուղի 80 հեկտար վարելահողերից ներկայում մշակվում է ընդամենը 15 հեկտարը:

«Հնարավոր չէ մշակել, իսկ եթե գյուղացին մշակում է, ավելի շատ վտանգում է իր կյանքը: Մեր մոտ անվտանգությունն ապահովված չէ և մեծ դժվարություններ է առաջացնում: Մեզ առաջին հերթին հետաքրքրում է խաղաղությունը, խաղաղության երաշխիք պետք է լինի, որ գյուղացին զբաղվի գյուղատնտեսությամբ»,- ասաց Ս.Խուդավերդյանը:

Բացի թշնամու գնդակից, բերքաբերցիների խնդիրների շարքում առաջինը ոռոգման ջրի բացակայությունն է, երկրորդը՝ սերմերի ձեռքբերումը, որը շատ դժվար է, և գյուղացիներն ակնկալում են պետության աջակցությունը: Ս.Խուդավերդյանի խոսքով՝ գյուղտեխնիկայի խնդիրները նոր են կարգավորվում, բայց մակարդակը բարձր չէ, փոխարենը բարձր են դիզելային վառելիքի գները, որը մեծ նշանակություն ունի գյուղի զարգացման գործում: 1 հեկտար հողի վրա ցորեն կամ գարի մշակելու համար ծախսվում է մոտ 200 հազար դրամ, իսկ գյուղացին այդքան գումար չունի և, ըստ գյուղապետի, ստիպված է վարկ վերցնել. «Շահույթն անկանխատեսելի է. կարող է կարկուտ, երաշտ… ամեն ինչ լինի, վարկեր էլ վերցնում է, կարող է չկարողանա վարկերը վերադարձնի ու խրվի պարտքերի մեջ»:

Ս.Խուդավերդյանը նշեց, որ թեև որոշ քանակի պետական աջակցություն ստանում են՝ ցորենի, գարու սերմեր, բայց դա չի բավարարում և, եթե սերմ լինի, հնարավոր է 40-50 հեկտար մշակել:

Տավուշի մարզի Աճարպուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հող մշակելու խնդիր ընդհանրապես չունեն, քանի որ վարելահողեր չունեն: Գյուղացիները մշակում են միայն տնամերձ հողակտորները:

Նրա խոսքով՝ գյուղում առաջնայինը խմելու ջրի հարցն է. ջրագծերի վերանորոգման կարիք կա: Աճարպուտում գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ. «Արդյունք էլ տալիս ա, հիմնականում վատ չենք ապրում, ոչինչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում