Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 17-ին մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ներկա էին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին և վետերաններին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ կառույցի կայացման և զարգացման 35-ամյա ուղին ձևավորվել է բազմաթիվ մասնագետների նվիրված, պատասխանատու աշխատանքի, հարուստ փորձի և մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ։ Արփինե

Սարգսյանը նշել է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Ներքին գործերի նախարարության համակարգի կարևորագույն կառույցներից է, որի գործունեությունն առանցքային նշանակություն ունի հանրության անվտանգության ապահովման, սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։

Նախարարի խոսքով՝ ոլորտի հետագա զարգացումն այսօր պահանջում է շարունակական արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրում, մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների հետ սերտ և համակարգված համագործակցություն։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են ծառայության շարունակական զարգացումն ու տեխնիկական վերազինումը՝ Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ։

Նա կարևորել է նաև համայնքների սեյսմիկ ռիսկերի գնահատման և դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ ստացված արդյունքները պետք է դառնան տարածքային զարգացման և պլանավորման գործընթացների անբաժանելի մասը։

Նախարարը բարձր է գնահատել ծառայության մասնագետների ամենօրյա, հաճախ հանրության համար անտեսանելի, սակայն չափազանց պատասխանատու աշխատանքը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգը ճանաչում և հեղինակություն է վայելում նաև միջազգային մասնագիտական շրջանակներում, ինչը ծառայության անձնակազմի թիմային, հետևողական և բարձր մասնագիտական աշխատանքի արդյունքն է։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին և վետերաններին՝ ընդգծելով նրանց տարիների նվիրված ու հետևողական աշխատանքի կարևորությունը։

Նա շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ծառայության զարգացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական աջակցության համար՝ նշելով, որ ձեռքբերումները նաև այդ հետևողական աջակցության արդյունքն են։

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության կայացմանն ու զարգացման գործում ունեցած ավանդի համար մի շարք ծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում