Saturday, 25 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով

Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին

Ռուսաստանի Դաշնության «Հանրային կարծիք» կենտրոնի հրապարակած տեղեկություններով անցնող շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահի վարկանիշը հինգ կետով նվազել է։ Այսօր Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս հարցման ենթարկված ռուսաստանցիների 66 տոկոսը, իսկ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որ վերջերս կրկին կոչվել է «նախագահական», վայելում է պոտենցիալ ընտրողների ընդամենը մեկ երրորդի, ավելի կոնկրետ՝ 31 տոկոսի վստահությունը։

Երկրորդ տեղում կոմունիստներն են, նրանց օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 11 տոկոսը։ Քաղաքական վարկանիշով երրորդ կուսակցությունը Ժիրինովսկու հիմնադրած Լիբերալ-դեմոկրատականն է՝ 9 տոկոս համակիրներով, հաջորդը՝ «Նոր մարդիկը», որի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկվածների 7 տոկոսը։ Վերջին տեղում ընդամենը 4 տոկոսանոց վարկանիշ ունեցող «Արդար Ռուսաստան» կուսակցությունն է, որի առաջնորդ Սերգեյ Միրոնովը ժամանակին զբաղեցրել է պետդումայի խոսնակի պաշտոնը։

Ռուսաստանի պետական դումայի ընտրություններին մնացել է երկու ամիս։ Շաբաթասկզբին կոմկուսի առաջնորդ Զյուգանովը «համառուսաստանյան խորհրդաժողով» է անցկացրել։ «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանի գնահատմամբ՝ «կոմունիստները ձգտում են զբաղեցնել քարոզչական դաշտի հայրենասիրական հարթակը»։ Դա նշանակում է, որ Ուկրաինայում պատերազմը պետդումայի ընտրությունների քարոզարշավի առանցքային թեման է լինելու, իսկ ռազմաճակատում նշանակալի հաղթանակներ դեռևս չկան։

Կարելի է ենթադրել, որ վերջին օրերին Ուկրաինային ցուցաբերվող աննախադեպ աջակցությունը նաև Ռուսաստանում ներքաղաքական լարվածության նպատակ է հետապնդում։ Չնայած ՌԴ կառավարության հավաստիացումներին, վառելիքի շուկայի «ժամանակավոր բարդությունները» շարունակվում են։ Իրավիճակը գրեթե ճգնաժամային է հատկապես Ղրիմում։

Վլադիմիր Պուտինի և «Եդինայա Ռոսիա» նախագահական կուսակցության վարկանիշի անկումը, երևի, հնարավոր է կանխել միայն Ուկրաինայում շոշափելի նշանակության ռազմական հաջողությամբ։ Բայց դա ռիսկային է, ցանկացած ձախողում կբերի հանրային խոր հիասթափության։ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, կընտրեն «առկա ռեսուրսների վրա հենվելու» տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում