Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2027 թվականին նախատեսում է սկսել 6-7-րդ դարերին թվագրվող Արտավազավանքի հնագիտական պեղումները, որից հետո կպատվիրվի վանական համալիրի վերականգնման ճարտարապետական նախագիծը։
ԿԳՄՍ նախարարության տարածած տեսանյութում նշվում է, որ հուշարձանը գտնվում է խիստ վթարային վիճակում․ փլուզված են ծածկերը, վնասված՝ բոլոր պատերը։








































