Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Իրանը Ադրբեջանին «իսլամական դիմադրության ճակա՞տ է հրավիրում»

Օգոստոսի 8-ին լրանում է Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի մեկ տարին։ Հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների նախագահին հղած ուղերձներում հավաստել են, որ կողմերի միջև «փաստացի խաղաղություն է հաստատված»։ Իլհամ Ալիևը նույնիսկ խոսել է առևտրատնտեսական հարաբերությունների «հաստատման» մասին։

Այդուհանդերձ, հստակ չէ, թե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղությանը ավելի մո՞տ են այսօր, քան՝ երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի «վկայությամբ» քաղաքական հռչակագիր էին ստորագրում։

Գործընթացն, ինչ խոսք, պայմանավորված չէ միայն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ցանկությամբ և քաղաքական կամքով, և խաղաղությունը բացառապես հայ-ադրբեջանական ապագայի մասին չէ։

Այս իմաստով կողմերի քայլերը, բնականաբար, հետևում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձություններից։ Հարավային Կովկասը «ներփակված» է Ռուսաստանի և Իրանի միջև, արևմուտքում սահմանակցում է Թուրքիային։ Եվ պատկերացնել, թե առանց այս ազդեցիկ դերակատարների ուղղակի կամ միջնորդավորված «ներկայության» կարող է վերափոխվել Եվրոպայի և Ասիայի միջև «հաղորդակից անոթի», չափազանցված լավատեսություն կլինի։
Ռուսաստանը Ուկրաինայում թիրախավորել է ադրբեջանական SOCAR -ի բենզալցակայանը։ Երկու օր հետո Ուկրաինայի նախագահը հրապարակայնացրել է, որ Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում գործընկեր է։ Այս տիրույթում SOCAR-ի ուկրաինական ենթակառուցվածքների թիրախավորումը կարելի է գնահատել Ադրբեջանի «թշնամանքին ուղղակի ռազմական պատասխան»։

Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հրապարակային օրակարգում Հարավային Կովկասը ներառնված չէ։ Շատ հավանական է, որ այդ խնդիրը քննարկվել է Թրամփ-Էրդողան փակ հանդիպմանը։ Բայց ի՞նչ կտրվածքով։ Ուկրաինան Ռուսաստանի կամ, ավելի ճիշտ, Վլադիմիր Պուտինի համար այլևս կենաց-մահու խնդիր է։ Լրջագույն մարտահրավեր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի գործընկերներին, մեղմ ասած, «բարեհաճություն չի ցուցաբերում»։ Երևում է, Թուրքիան ձգտում է իրավիճակից առավելագույնը «քամել»։

Հայտնի չէ, թե արդյոք իրանա-ամերիկյան բանակցություններում Հարավային Կովկասը «տեղ ունի՞»։ Այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը Ադրբեջանի պատվիրակությանը իրանական կողմը դիմավորել է Ղուրանից մեջբերումով․ «Մի տրտմեք և մի վհատվեք, քանզի հաջողությունը ձեր կլինի, եթե իրոք հավատաք»։ Ի՞նչ խորհուրդ ունի այս հղումը։ Իրանը Ադրբեջանին իսլամական «դիմադրության ճակա՞տ է հրավիրում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում