Tuesday, 21 07 2026
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ

ՖԻՖԱ-ն հուլիսի 5-ին աննախադեպ որոշում է ընդունել՝ կասեցնելով ԱՄՆ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունի՝ կարմիր քարտով պայմանավորված որակազրկումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությամբ ՖԻՖԱ-ի կայացրած այս որոշումից հետո ամերիկացի ֆուտբոլիստը հնարավորություն կունենա մասնակցել հուլիսի 7-ին Բելգիայի հետ 1/16 եզրափակչի հանդիպմանը։

Բալոգունը, որը ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում ԱՄՆ հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ երեք գոլով, օրեր առաջ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ  խաղում (2:0) կարմիր քարտ էր ստացել։ Այդ կարմիր քարտը ենթադրում էր մեկ խաղով որակազրկում։

Մամուլում տարածվել էին լուրեր, որ խաղից հետո Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին և խնդրել վերանայել կարմիր քարտի որոշումը։ Դրանից հետո ՖԻՖԱ-ն հուլիսի 5-ին հայտարարեց, որ 1/16 եզրափակչի հանդիպման համար ամերիկացի ֆուբոլիստի որակազրկումը չեղարկվել է։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, սա 1962 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ աշխարհի առաջնությունում ստացած կարմիր քարտը չի հանգեցրել որակազրկման։

Այս անսովոր որոշումը դրվատանքի է արժանացել ԱՄՆ նախագահի կողմից, ով սոցիալական մեդիայի իր էջում գրել է․ «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին ճիշտ որոշում կայացնելու և այս մեծ անարդարությունը վերացնելու համար»։

Իսկ Բելգիայի հավաքականը դժգոհել է կայացված որոշման առնչությամբ։ Մասնավորապես, Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ «ապշած է» այդ որոշումից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում