Tuesday, 14 07 2026
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։

Վերապատրաստման ծրագրի բացմանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ:

Ինչպես  տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատրաստակամության և նվիրվածության համար՝ ընդգծելով, որ ամառային հանգստի շրջանը մասնագիտական զարգացմանն ու փորձի փոխանակմանը նվիրելու որոշումը փաստում է ուսուցիչների պատասխանատվության և մասնագիտական նվիրման մասին։

«Ի դեմս ձեզ՝ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք տարբեր երկրներում, տարբեր լեզվական ու մշակութային միջավայրերում պահպանում և տարածում են հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ աշխարհի տարբեր մասերում ապրող  մեր հայրենակիցներն ավելի ամուր կապվեն Հայաստանի հետ․ սա չափազանց կարևոր առաքելություն է, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է շարունակաբար խթանել ու աջակցել ձեզ»,- դիմելով վերապատրաստման մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝  նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների հետ համագործակված աշխատանքը շարունակում է նաև վերապատրաստման ծրագրի ավարտից հետո՝ շարունակելով մասնագիտական աջակցությունը, խորհրդատվությունն ու փորձի փոխանակումը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Նա նաև խրախուսել է մասնակիցներին պահպանել ակտիվ ներգրավվածությունը մասնագիտական համայնքում՝ նշելով, որ ձևավորված ցանցը կարևոր հարթակ է շարունակական մասնագիտական զարգացման, միմյանց հետ շփումների, փորձի փոխանակման համար։

Նա շեշտել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենակարևոր ծրագրերից է, և այս առումով  շատ կարևոր է լսել ուսուցիչների առաջարկները՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային հարցերի վերաբերյալ՝ ծրագրի հետագա բարելավման նպատակով։

«Վերապատրաստումը փոխադարձ սովորելու գործընթաց է․  մենք նույնպես ձեզնից սովորելու շատ բան ունենք։ Դուք աշխատում եք այնպիսի միջավայրերում, որը մեզ համար հաճախ ավելի շատ տեսական է, մինչդեռ դուք այդ իրավիճակներին առնչվում եք ամեն օր։ Մենք կարող ենք ձեզ փոխանցել մեթոդական և տեսական գիտելիքներ, սակայն դուք ունեք Սփյուռքում աշխատելու գործնական փորձ և հմտություն, որը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Ձեր փորձի, դիտարկումների և հետադարձ կապի շնորհիվ կարող ենք վերապատրաստումները դարձնել ավելի բովանդակալից և արդյունավետ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Նա հույս է հայտնել, որ վերապատրաստումն ուսուցիչների համար կդառնա նաև Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն․ ծրագրով նախատեսվում են նաև մշակութային բազմաթիվ միջոցառումներ, պատմամշակութային  ճանաչողական էքսկուրսիաներ։

«Համոզված եմ՝ Հայաստանում միշտ կան նոր բացահայտելու, տեսնելու և զգալու վայրեր, և վստահ եմ, որ այս օրերի ձեր տպավորությունները ևս կօգնեն ավելի ամրապնդել ձեր կապը հայրենիքի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ մաղթելով հաջող ընթացք։

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող  սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումն անցկացվում է հուլիսի 1-21-ը Երևանի Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում