Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

Հանրային կարծիքի վերջին հարցումներով Գերմանիայի կանցլեր Մերցի և քրիստոնյա-դեմոկրատների վարկանիշը «իջել է պատմական նվազագույնի»՝ 22 տոկոսի, մինչդեռ 2013 թվականին ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը վստահում է հարցման ենթարկվածների 29 տոկոսը։ Քաղաքական այդ ուժը համարվում է «ծայրահեղ աջ-պահպանողական» և հանդես է գալիս ներգաղթի դեմ։ Որոշ հարցերում «այլընտրանքայինները» հանդես են գալիս որպես «հակասեմիտներ և իսլամաֆոբներ»։ Կուսակցությունը դեմ է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերը խզմանը և համարում է, որ «զրկվելով էժան հազից, Գերմանիան վտանգել է արդյունաբերությունը»։

Հուլիսի 1-ին Եվրահանձնաժողովի նախագահի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության անդամ տասը երկրներ արդեն իսկ Ադրբեջանից գազ են գնում, և «այդ աշխարհագրությունը ընդլայնվելու հնարավորություն ունի»։ Եվրամիություն-Ադրբեջան էներգետիկ համագործակցության համար եկող տարին սկզբունքային նշանակություն կունենա։ Բանն այն է, որ Ադրբեջանը պարտավորված է 2027 թվականին ԵՄ երկրներ արտահանվող գազի ծավալները հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։

Դա ենթադրում է Ադրբեջանում գազի արդյունահանումը մեծացնել 8 միլիարդ խորանարդ մետրով, ինչը պահանջում է հավելյան կապիտալ ներդրումներ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու այցից մի քանի օր առաջ Ալիևը հյուրընկալել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովին։ Կարելի է ենթադրել, որ Եվրամիություն արտահանելիք 8 միլիարդ խորանարդ մետր գազը Ադրբեջանը ձեռք կբերի Թուրքմենստանից, բայց՝ սվոփ եղանակով՝ ներգրավելով նաև Իրանին։

Իհարկե, ադրբեջանական կամ ֆորմալ առումով Ադրբեջանից ներկրվող գազի պաշարները եվրոպական շուկայում «եղանակ չեն ստեղծում», քանի որ կազմում են Եվրամիության տարեկան կարիքների ընդամենը 3-ից մինչև առավելագույնը 5 տոկոսը, բայց քաղաքական իմաստով Բաքուն միացել է Ռուսաստանի դեմ էներգետիկ «պատժամիջոցներին»։ Ընդ որում, ադրբեջանական գազի գնորդ են նաև ավանդաբար ռուսաստանամետ համարվող Բուլղարիան և Սլովակիան, նրանց պատրաստվում է միանալ Հարավսլավիան։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի հետ էներգետիկ նոր ծրագրերի մասին կոնկրետ որևէ հայտարարություն չի արել։ Կարելի է ենթադրել, որ նա հիմնականում քննարկել է տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում համագործակցության հարցեր։ Ըստ երևույթին, Բրյուսելում զգուշանում են, որ ադրբեջանական գազից կախվածությունը կարող է Ալիևին «գայթակղել ավելի մեծ հավակնությունների»։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հիշեցրել է, որ «Տրանսկասպյան գազատար» կառուցելու համար «կասպյան հնգյակը պետք է համաձայնություն տա»։ Երևում է, Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում