Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

ԱՄԷ-ի նավթագազային ոլորտի առաջատար «Emarat Petroleum Company PJSC» (Emarat) ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեության աշխարհագրությունը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում բացելով իր առաջին սպասարկման կայանը։ Այս նշանակալի իրադարձությունն արտացոլում է «Emarat»-ի շարունակական ջանքերը՝ ուղղված միջազգային ընդլայնման ծրագրերի առաջմղմանը և համաշխարհային շուկաներում բրենդի ներկայության ամրապնդմանը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան, «Emarat»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ և «Trojan Construction Holding»-ի գլխավոր տնօրեն, ինժեներ Ահմեդ Ալ Շամսին, «Emarat»-ի գլխավոր տնօրեն Բուրհան Ալ Հաշեմին, «SIL Capital»-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը, «SIL Capital»-ի գործադիր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը, ինչպես նաև ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ և երկու երկրների էներգետիկ ու գործարար ոլորտների ներկայացուցիչներ։

Կայանի բացումը նախորդ տարի «Emarat»-ի և հայաստանյան առաջատար ընկերություններից մեկի՝ «SIL Capital»-ի կազմում ընդգրկված «MegaTrade»-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի գործնական արդյունքն է։

Սա «Emarat» բրենդի առաջին լցակայանն է Հայաստանում, որը հիմնված է տարածաշրջանային շուկաներում ընկերության գործառնական հարուստ փորձի և հաջողված բիզնես մոդելի վրա։ Այն նաև ամրապնդում է կայուն գործընկերային հարաբերություններ կառուցելու և տարածաշրջանային ու միջազգային շուկաներում ներկայությունն ընդլայնելու «Emarat»-ի կարողությունը։

Ընդլայնման փուլային ծրագրի շրջանակում «Emarat»-ը և «MegaTrade»-ը նախատեսում են Հայաստանի ողջ տարածքում գործարկել լիցքավորման և սպասարկման կայանների համապետական ցանց։ Բոլոր կայանները գործելու են «Emarat»-ի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով բարձրորակ վառելիք, հետևելով առողջապահության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության առաջատար փորձին, ինչպես նաև հաճախորդներին մատուցելով համալիր ծառայություններ (այդ թվում` մեքենաների տեխնիկական սպասարկման և լվացման,  մանրածախ առևտրի և հարակից այլ ծառայություններ)։

Նախագիծը հիմնված է ճկուն և ընդլայնվող գործառնական մոդելի վրա, որը նպատակաուղղված է ինչպես կայուն աճի և արդյունավետության ապահովմանը, այնպես էլ Հայաստանի վառելիքաէներգետիկ ոլորտում որակական չափանիշների բարձրացմանը։

Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան նշել է. «Emarat-ի մուտքը հայաստանյան շուկա արտացոլում է ԱՄԷ ազգային ընկերությունների ձեռքբերումներն ու մրցունակությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ Այս քայլը նաև ԱՄԷ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորության վկայությունն է․ այն նպաստում է սպասարկման կայանների կառավարման և էներգետիկայի ոլորտում «Emarat»-ի առաջատար մոդելի փոխանցմանը հայաստանյան շուկային»։

Դեսպանը հավելել է. «Երկու երկրների միջև կնքված տնտեսական համաձայնագրերը նպաստավոր միջավայր են ստեղծում ԱՄԷ ընկերությունների աճի համար՝ ամրապնդելով փոխադարձ ներդրումները և հնարավորություն տալով էներգետիկ ոլորտում էմիրաթյան փորձը ներդնել միջազգային շուկաներում, ինչը լիովին համահունչ է ԱՄԷ-ի տնտեսական զարգացման նպատակներին»։

«Emarat»-ի գլխավոր տնօրեն Բուրհան Ալ Հաշեմին ասել է. «Երևանում ընկերության առաջին լիցքավորման և սպասարկման կայանի բացումը նոր ռազմավարական հանգրվան է «Emarat»-ի միջազգային ընդլայնման ճանապարհին և վկայում է մեր բիզնես մոդելի հաջողության մասին, որը հիմնված է երկարաժամկետ գործընկերության և հեռանկարային շուկաներում էմիրաթյան փորձի տեղայնացման վրա»։

Նա նաև հավելել է. «Այս ընդլայնումը համաշխարհային շուկաներում ներկայությունն ամրապնդելու «Emarat»-ի տեսլականի մի մասն է և մեր աճի ռազմավարության հիմնասյուներից մեկը։ Մենք շարունակում ենք նոր շուկաներ բերել վառելիքի որակի օպերացիոն կատարելության և հաճախորդների սպասարկման մեր միջազգային ստանդարտները՝ բարձրացնելով «Emarat» բրենդի հավելյալ արժեքը։ Մենք ակնկալում ենք մեր գործընկերների հետ համատեղ ընդլայնել կայանների ցանցը Հայաստանում՝ էլ ավելի ամրապնդելով «Emarat» բրենդի համաշխարհային դիրքերն ու վերահաստատելով տարբեր շուկաներում արժեք ստեղծելու կարողությունը»։

«SIL Capital»-ի խորհրդի  նախագահ և «MegaTrade»-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանն իր խոսքում նշել է. «Emarat Petroleum Company»-ի ընտրությունը որպես ռազմավարական գործընկեր փաստում է ընկերության հարուստ փորձն սպասարկման կայանների կառավարման ոլորտում՝ միջազգային բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ Վստահ ենք, որ այս գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտում նոր նշաձողի սահմանմանը և սպառողներին կապահովի համալիր ծառայություններով, որոնց հիմքում որակը, արդյունավետությունն ու նորարարությունն են»։

Ընկերության մուտք հայաստանյան շուկա տեղի է ունենում ԱՄԷ-ի և Հայաստանի միջև աճող տնտեսական դինամիկայի համատեքստում, երբ ոչ նավթային երկկողմ առևտուրը վերջին տարիներին հասել է ռեկորդային ցուցանիշների։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում ԱՄԷ ընկերությունների համար հեռանկարային միջազգային շուկաներում՝ միաժամանակ աջակցելով ԱՄԷ-ի տնտեսական դիվերսիֆիկացման նպատակներին և ամրապնդելով նրա համաշխարհային ներդրումային ներկայությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում