Friday, 10 07 2026
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի

Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»

Հունիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական պալատում ընդունել է Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Կայա Կալասին։ Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։ Հանդիպումը անցել է դռնփակ։ Թուրքական կողմից բանակցություններին մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Ֆիդանը և նախագահի գլխավոր խորհրդական Քիլիչը։

Բանակցություններից հետո Կայա Կալասը մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ Թուրքիայի նախագահի հետ «կայացել է արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ԵՄ և Թուրքիայի հարաբերությունների հետագա խորացման և բարիդրացիության կարևորության հարցերը»։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիան անվանել է «անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում առանցքային գործընկեր, որ նաև Եվրամիության անդամության թեկնածու» է։

Ըստ Կալասի, հանդիպմանը քննարկվել է նաև «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Մերձավոր Արևելքի հակամարտությունները և ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստումը»։ Կալասի գնահատմամբ, «Թուրքիան ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությանը զգալի ավանդ է բերում»։ Բանակցություններին մասնակցել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների Անկարա այցը և Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները նախորդել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու և Երևան այցերին։ Կայա Կալասի հայտարարությունը, սակայն, Թուրքիայի նախագահի հետ Հարավային Կովկասին անդրադառնալու մասին որևէ հղում տեղ չի գտել։

Դրանից, իհարկե, չի հետևում, թե ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատարը և Թուրքիայի նախագահը այդ կարևոր հարցերը չեն շոշափել։ Ըստ երևույթին, կան հարցեր, որ կողմերի միջև դեռևս չեն համաձայնեցվել կամ գտնվում են «տնային աշխատանքի» փուլում։

Բաքվի Gafhazinfo կայքը «տեղեկատվական արտահոսք» է կազմակերպել, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի «գագաթաժողովին կարող է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»։ Քաղաքագետ Ազիզ Ալիբեյլին այդ տեղեկությունը «նվազ հավանական» է գնահատել և ընդհանրացրել, որ Ադրբեջանը «պետք է խստորեն պահպանի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցության բալանսը»։ Պաշտոնական Բաքուն ընդգծված հեռավորություն է պահպանում նաև Եվրամիության հետ հարաբերություններում։

Այս առումով Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների դինամիկան կարող է նաև Ադրբեջանի համար «ուղենշային» լինել։ Վերջին օրերին, սակայն, ադրբեջանական մամուլը սուր քննադատության է ենթարկել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությանը, որ «հակաադրբեջանական բանաձևի դեմ բողոքի ոչ մի քայլ չի ձեռնարկել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում