Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ։

«Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։

Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած ձևի կանխարգելումը, դրանց վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման արդյունավետ, անկախ և անաչառ քննությունը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև զոհերի աջակցության պատշաճ կառուցակարգերի առկայությունը պետության անշեղ պարտավորություններից են։

Որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։

Տարիների ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև տարեկան և արտահերթ զեկույցների շրջանակում հետևողականորեն արձանագրվել են ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ մասնավորապես, խոշտանգումների կանխարգելման երաշխիքների ամրապնդման, խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների ձևավորման և վատ վերաբերմունքի զոհ դարձած անձանց համապարփակ աջակցության ապահովման անհրաժեշտության առումով։ Այս համատեքստում ընդգծում եմ, որ խոշտանգում վերապրած անձինք և նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված, հասանելի և շարունակական հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական ծառայություններ։ Նման աջակցությունը մարդու արժանապատվության վերականգնման և իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է։

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ: Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է անհապաղ արձագանք, արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ և անկախ, անաչառ ու համակողմանի քննություն։

Կրկին ընդգծում եմ՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խոշտանգումների կանխարգելման, յուրաքանչյուր հաղորդման արագ և արդյունավետ քննության և տուժածների իրավունքների լիարժեք վերականգնման համար։

Վստահ եմ, որ միասնական և շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է ձևավորել հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում հանդուրժելի չի լինի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում