Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ լիովին հասկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը դաշինքի մի շարք երկրների գործողություններից՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության պատճառով։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, գիտեմ, որ կա հիասթափություն։ Եվ ես լիովին հասկանում եմ հիասթափությունը», – ասել է նա՝ նկատի ունենալով Թրամփի այն հայտարարությունները, որ դաշինքի որոշ անդամներ հրաժարվել են աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության ժամանակ։

Դրա հետ մեկտեղ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ «դրանք եզակի դեպքեր են»։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամ որոշ պետություններ «իրենց բազաներն են տրամադրել» ԱՄՆ ուժերին Իսլամական Հանրապետության դեմ գործողության համար։

«Որպես օրինակ բերենք Իտալիան։ Ամերիկյան 500 ինքնաթիռ օդ է բարձրացել Իտալիայում գտնվող ԱՄՆ բազաներից՝ «Էպիկական ցասում» գործողությանն օգնություն ապահովելու համար», – հավելել է նա։

Ռյուտեն նաև հայտարարել է, որ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքի 32 անդամից բացի կմասնակցի ևս տասը երկիր։

«Եվ կրկին, երբ մենք ժամանենք Անկարա, մեզ կմիանա ևս 10 երկիր, և դա նրա (խմբ.՝ ԱՄՆ նախագահի) գլխավորած կոալիցիան է՝ բաղկացած  42 երկրից։ Այն դիմակայում է չորս այլ (պետությունների)՝ Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին և Ռուսաստանին, որոնք գործում են միասին և բախվում են վիթխարի հակակշռի՝ ի դեմս Դոնալդ Թրամփի գլխավորած 42 երկրի», – ասել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ հայտարարել է ռազմարդյունաբերական համալիրի արտադրության ծավալների ավելացման և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում զինանոցների համալրման անհրաժեշտության մասին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում