Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»

Մոսկվայում հունիսի 10-ին կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։ Ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանը։ Լավրովը հիշեցրել է, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը կազմակերպության բյուջեին վճարումներ չի կատարում, ուստի իրենք «պայմանավորվել են քննարկել ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածը գործի դնելու հարցը»։

ՀԱՊԿ-ի Կանոնադրության հոդվածը, որ կարգավորում է նման իրավիճակը, սահմանում է «Կազմակերպության բյուջեի նկատմամբ անդամ երկրի կողմից պարտքը չմարելու դեպքում Խորհուրդը կայացնում է տվյալ երկրի կողմից իր քաղաքացիներին Կազմակերպության պաշտոնների նշանակելու քվոտայի իրավունքը դադարեցնելու որոշում»։

Խոսքը ի՞նչ պաշտոնների և քվոտաների մասին է, Կանոնադրությունը չի մեկնաբանում։ Բայց ՌԴ արտգործնախարար Լավրովի ընդգծումներից կարելի է ենթադրել, որ նա նկատի ունի այլ հոդված, ըստ որի ՀԱՊԿ Խորհրդի որոշումները «չկատարելու դեպքում անդամ երկրի լիազորությունները կարող են դադարեցվել»։ Լավրովը խոսել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Հայաստանի ռազմական համագործակցությունից և «համատեղ զորավարժություններից», ինչպես նաև կրկին պնդել, որ Եվրամիությունը «վերածվել է ռազմական դաշինքի»։

Գլխավոր միտքը, որ հնչել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ելույթում, այն է, որ «ՆԱՏՕ-ն ձգտում է եվրասիական տարածքի անվտանգությունը կառուցել իր սկզբունքներով և առաջնորդությամբ»։ Այս համատեքստում ՆԱՏՕ-Հայաստան «համագործակցության» շեշտադրումը բոլորովին այլ իմաստ է ստանում։

Լավրովը չի կոնկրետացրել, թե ՀԱՊԿ-ը ե՞րբ է քննարկելու Հայաստանի նկատմամբ Կանոնադրության «համապատասխան հոդվածը գործի դնելու» հարցը։ Ըստ երևույթին, խնդիրը թողնվելու է Կազմակերպության անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովի իրավասությունը, որ ավանդաբար գումարվում է տարին մեկ անգամ։ Լավրովը նաև խոսել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին և շեշտել, որ «հարցը սուր է դրված»։

Կայուն տպավորություն է, որ ոչ թե Հայաստանն է հակադրվում Ռուսաստանին, այլ Ռուսաստանն է ձգտում «ձերբազատվել» Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների «բարդույթից»։ Թե ռազմավարական կարևորության ի՞նչ ծրագիր է մշակվում, այս հարցի պատասխանը դեռևս չի ուրվագծվում։ ՀԱՊԿ-ի Կանոնադրությունը անդամ երկրին Կազմակերպությունից դուրս գալու իրավունք է վերապահում՝ այդ մասին վեց ամիս առաջ գրավոր ծանուցում անելու միջոցով։ Բարդ է ասել, թե Հայաստանին ի՞նչ կտա այդ ընթացակարգի կիրառումը։ Մյուս կողմից, սակայն, չի բացառված, որ նրա նկատմամբ կիրառվի Կազմակերպությունից «հեռացնելու» տարբերակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում